Կոնգրեսի հունական խմբի համանախագահները սատարում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
ԱՄՆ Կոնգրեսի հունական խմբի համանախագահներ Մայքլ Բիլիրակիսը և Քերոլին Մելոնին սատարում են Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին հանուն ճշմարտության ու արդարության (H.Res.227): Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական կայքը:
«Միանում ենք հայ-հունական կոալիցիայի մեր գործընկերներին ու հուսով ենք, որ բանաձևը կընդունվի, ինչպես նաև Թուրքիայի հանդեպ արդարություն կհաստատվի, որը մեղավոր է հայերի, հույների, ասորիների ու այլ քրիստոնեա ազգերի ցեղասպանությունում: Հույները, հայերը, ԱՄՆ մեր բոլոր համաքաղաքացիները, բոլոր նրանք, ովքեր ձգտում են ամերիկյան գաղափարներին, անհամբեր սպասում են այն օրվան, երբ պետք է Սպիտակ տունն, ի վերջո, դադարի աջակցել Անկարայի ժխտողական քաղաքականությանն ու կոչ անի թուրքական հանրությանն ու պետությանը ստանձնել այդ ոճրագործությունների բարոյական ու նյութական պատասխանատվությունը»,-նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Արամ Համբարյանը, վերջինս նաև շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին:
Նշենք, որ 227-րդ բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահին աշխատել անաչառ, կառուցողական, կայուն և ամուր հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ` հիմնվելով Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց Ցեղասպանության ընթացիկ հետևանքների և փաստերի ամբողջական ճանաչման և մարդկության հանդեպ այս հանցանքի արդար, ազնիվ և համապարփակ միջազգային լուծման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում