ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն գալիս է Հայաստան
Վաղը Հայաստան կժամանի ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ քննարկելու ստեղծված իրավիճակը, «ասոցացման» նոր օրակարգ ձևավորելու, որն առավել հումանիտար բնույթ կկրի՝ ներառելով կրթական և «անշառ» բնագավառներ, քանզի ամբողջովին ձեռք քաշել «ռուսաստանասեր» Հայաստանից, ԵՄ-ն չի պատրաստվում:
Իսկ ինչպիսի՞ն կլինի նոյեմբերին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման ճակատագիրը, «Հրապարակ»-ի հարցրին ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ այն չի նախաստորագրվի, որովհետև այսօր նման խնդիր Հայաստանի օրակարգում չկա. խոսքը խորը և համապարփակ, ազատ առևտրի գոտու հետ համագործակցության մասին է, որովհետև Հայաստանը հայտարարել է իր նախապատվությունը Մաքսային միությանը միանալու մասին. ԵՄ մեր գործընկերները հայտարարում են, որ այդ պարագայում իրենք որոշակի հակասություններ են տեսնում: Ուստի այսօր ունենք իրավիճակ, որի պարագայում որոշ խնդիրներ պարզաբանման անհրաժեշտություն ունեն: ԵՄ մեր գործընկերների հետ պատրաստ ենք աշխատել գտնել այն եզրերը, որոնց շուրջ հնարավոր է համագործակցության նոր օրակարգ ձեւավորել»: