Human Rights Watch-ը նամակով դիմել է Ոստիկանապետին և ՀՔԾ պետին
Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակումները բաացահայտելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:
Human Rights Watch-իԵվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Հյու Ուիլիամսոնը նամակում մտահոգություն է հայտնում կապված վերջին երեք շաբաթների ընթացքում Երևանի տարբեր հատվածներում խաղաղ ցույցերի տարբեր մասնակից քաղաքացիական ակտիվիստների և խաղաղ ցուցարարների նկատմամբ ֆիզիկական հարձակումների աճի վերաբերյալ:
«Ելնելով 5 տուժողների հետ Human Rights Watch-ի արած հարցարույցներից՝ մեզ մոտ տպավորություն է առաջանում, որ հարձակումները նպատակ ունեն համատեղ ջանքերով ահաբեկել ցուցարարներին, խոչընդոտել նրանց ազատ հավաքների և խոսքի ազատության իրավունքները, ինչպես նաև նախազգուշացնող հաղորդագրություն ուղարկել մյուս ակտիվիստներին:
Human Rights Watch-ը կոչ է անում ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները հարձակումներն անհապաղ, մանրակրկիտ և արդյունավետ հետաքննելու, հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Ինչպես նաև, հստակեցնել, որ նման բռնությունը ցուցարարների նկատմամբ ո՛չ հանդուրժվելու է, ո՛չ էլ թույլատրվելու»,-մասնավորապես ասված է նամակում:
Կազմակերպությունը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակումների բացահայտման համար համապարփակ հետաքննություն անցկացնելու:
«Նման հետաքննությունները պիտի լինեն համոզիչ, թափանցիկ , ներգրավեն տուժողներին և ունակ լինեն բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու մեղսագործներին: բացի այդ, էական է, որ իշխանությունները ցուցաբերեն իրենց կամքը արդարության նկատմամբ և կանխեն հավաքների ազատությանը խոչընդոտող որևէ փորձ:
Շնորհակալություն այս կարևոր խնդրի նկատմամբ ձեր ուշադրության համար: Եվ մենք ակնկալում ենք շարունակել մեր համագործակցությունը հայաստանի կառավարության հետ»,-ասված է ոստիկանության պետին և հատուկ քննչական ծառայության պետին ուղղված նամակում:
Նախորդող հրապարակումներ`
Նախախորհրդարանի մամուլի խոսնակին ծեծելու փաստով քրեական գործ է հարուցվել
Ա. Սորոկին. Ես մտահոգված եմ Երևանում բողոքի ակցիաների ժամանակ խաղաղ հավաքների իրավունքի հնարավոր ոտնահարմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան