Շտեֆան Ֆյուլե. «Ասոցացման համաձայնագիրը մասնատել չենք կարող»
Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Մեդիամաքս-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, թե Ասոցացման համաձայնագիրը մասնատել չեն կարող:
Սեպտեմբերի 12-13-ը Երևանում կկայանա Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Հանդիպման նախօրեին Մեդիամաքս-ը մի քանի հարց է ուղղել Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
- Արդյո՞ք ԵՄ նախապես տեղեկացված էր այն մասին, որ Հայաստանը դիտարկում է Մաքսային միությանը միանալու տարբերակը: Մասնավորապես, Դուք քննարկե՞լ եք այդ հավանականությունը ՀՀ ղեկավարության հետ Երևան կատարած Ձեր վերջին այցի ընթացքում:
- ԵՄ-ն այդ մասին ուղղակիորեն տեղեկացվել է միայն օգոստոսի 31-ին: Հուլիսին Երևան կատարած իմ այցի ընթացքում այդ հարցը քննարկումների մաս չի կազմել:
- Կա՞ հնարավորություն, որպեսզի Հայաստանն և ԵՄ-ն Վիլնյուսի գագաթնաժողովում նախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը (առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու):
- ԵՄ հետևողական դիրքորոշումն այն է, որ քաղաքական ասոցացումը և տնեսական ինտեգրացումը պետք է առաջ ընթանան միաժամանակ` հանդիսանալով Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասերը: Այդ պատճառով, մենք չենք կարող առանձնացնել համաձայնագրի այս երկու կարևորագույն բաղադրիչները:
- Որոշ մեկնաբաններ կարծում են, որ անցած մի քանի ամիսների ընթացքում Հայաստանը գտնվել է Ռուսաստանի մեծ ճնշման ներքո, սակայն ԵՄ այնպես չի սատարել Հայաստանին, ինչպես դա անում է Ուկրաինայի պարագայում:
- Մենք հարգում ենք մեր գործընկերների ինքնիշխան որոշումները: Նրանք ազատ են ընտրելու ինտեգրացման և համագործակցության իրենց նախընտրելի ձևաչափերը: Միևնույն ժամանակ, մենք ափսոսում ենք Ռուսաստանի կողմից արված հայտարարությունների և Ասոցացման համաձայնագրի/ԽՀԱԱԳ հարցում որոշ հարևան երկրների նկատմամբ գործադրված ճնշման առնչությամբ: Մենք աջակցել և աջակցելու ենք մեր գործընկերներին, որպեսզի նրանք ինքնուրույն ընտրություն կատարեն:
Հարցազրույցի շարունակությունը սկզբնաղբյուր լրատվամիջոցում: