Ն.Զոհրաբյան. Եվրոպացի պատգամավորները ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահին հարցեր ուղղելու առիթը բաց չեն թողնի
Ինչպես հայտնի է, Հայաստանի 6 ամսյա նախագահության ժամկետն արդեն ավարտվում է և սա նշանակում է, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի շրջանակում ելույթ կունենա ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ամփոփելով մեր նախագահության վեցամսյակը: Այս մասին Panorama.am-ին ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Սակայն նստաշրջանի շրջանակում առավել կարևոր ելույթ է նախատեսվում. «Հոկտեմբերի 2-ին նախատեսված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ստրասբուրգում, իսկ սա արդեն ենթադրել է տալիս, որ լրջագույն հարցեր կլինեն ոչ միայն մեր հիմնական օպոնենտ Ադրբեջանի կողմից, կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, այլ7, ես վստահ եմ, որ եվրոպացի պատգամավորները առիթը բաց չեն թողնի ՀՀ նախագահին հարցեր ուղղելու մոսկովյան այցի և մասնավորապես Մաքսային միությանը միանալու որոշման վերաբերյալ»,- նշեց Ն.Զոհրաբյանը:
Անդրադառնալով այն մտահոգություններին, թե հնարավոր է այսուհետ միջազգային կառույցները ավելի կոշտ լինեն Հայաստանի վերաբերյալ իրենց որոշումներում, ԲՀԿ-ական գործիչն ասաց, որ ցանկանում է հստակ մեկ բան արձանագրել.
«Միջազգային կառույցները պետք է ոչ թե մեղմ կամ կոշտ լինեն իրենց դիրքորոշումներում Հայաստանի հանդեպ ոչ թե կապված նրանից, թե Հայաստանը որչափ է այս կամ այն փուլում սպասարկում իրենց շահը և ինչ-ինչ ակնկալիքներից ելնելով շատ մեղմ գնահատականներ տային վերջին համապետական ընտրություններին, և հիմա էլ փորձեն արհեստականորեն կոշտացնեն իրենց դիրքորոշումը, այլ իրենք պետք է անաչառ լինեին իրենց գնահատականներում: Եթե հիմա նրանք փորձեն արհեստականորեն կոշտ գնահատականներ հնչեցնել, դա ևս նույնքան անաչառ ես չեմ համարի, որքան, կրկնում եմ, վերջին համապետական ընտրություններում իրենց հնչեցրած lights գնահատականները՝ կախված նրանից, որ որոշակի ակնկալիքներ ունեին Վիլնյուսում Հայաստանից: Սա է խնդիրը»,- ընդգծեց պատգամավորը ու ավելացրեց, որ եվրոպական կողմը չպետք է կիրառի երկակի ստանդարտներ որևէ երկրի հանդեպ՝ կախված իրենց աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերից:
Վերադառնալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգին, Ն.Զոհրաբյանը տեղեկացրեց, որ օրակարգը բավականին հագեցած է, իսկ հայկական պատվիրակության անդամները, այդ թվում և ինքը, բավականին ասելիք ունեն, որոնք և կհնչեցվեն Ստրասբուրգում սեպտեմբերի 30-ից մեկնարկող նստաշրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով