Ռուբեն Վարդանյանի աջակցությամբ Փարպիում ֆուտբոլային մարզադաշտ է կառուցվել
Փարպի համայնքում կայացել է ֆուտբոլային մարզադաշտի բացման արարողությունը, որը կառուցվել է համայնքի և բարերար Ռուբեն Վարդանյանի համատեղ ջանքերով։
«Մեդիամաքսի» տարածած հաղորդագրության համաձայն` Փարպիի մարզադաշտի բացումը սեպտեմբերի 11-ին կատարեցին համայնքի ղեկավար Իշխան Առաքելյանը և ծրագրի ղեկավար Արթուր Ամիրխանյանը։ Մարզադաշտն օրհնեց Մուղնու Սուրբ Գևորգ վանքի վանահայր Եղիշեն։
Իշխան Առաքելյանը հայտնեց, որ ֆուտբոլի դաշտի կառուցման մեջ իր ավանդը ներդնելու համար Ռուբեն Վարդանյանը կպարգևատրվի «Ղազար Փարպեցի» ոսկե մեդալով։
Միջոցառմանը ներկա էր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Ֆուտբոլի և թենիսի ամբիոնի վարիչ Արամ Գրիգորյանը. նա համայնքի երեխաներին նվիրեց ֆուտբոլային գնդակներ և մասնագիտական գրականություն։
Բացման արարողությանը հաջորդեց «Բանանց» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան երկու թիմերի հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով՝ 2:2։
Բացի ֆուտբոլային մարզադաշտից, Փարպի համայնքում նախատեսվում է կառուցել նաև սպորտային համալիր, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտեր։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները