Աշխարհում 11:32 12/09/2013

Շ. Ֆյուլե. Արևելյան գործընկերների հանդեպ Ռուսաստանի ցանկացած սպառնալիք անընդունելի է

Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին Եվրոպական խորհրդարանի պլենար նիստում հանդես է եկել հայտարարությամբ, որում իր մտահոգությունն է հայտնել ԵՄ Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշման կապակցությամբ:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք եվրահանձնակատարի հայտարարությունը:

«Արագորեն մոտենում է Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովը: Այն խոստանում է մեր արևելյան եվրոպական որոշ հարևանների հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման կարևոր առաջընթաց գրանցել: Ակնհայտորեն և սխալմամբ որոշ շրջանակներում սա դիտվել է որպես սպառնալիք: Արդյունքում` մենք ականատես եղանք մեր որոշ գործընկերների հանդեպ գործադրվող ահռելի ճնշման:

Եվրոպական միությունը մշտապես միանշանակորեն հստակ է եղել մեր արևելյան հարևանների հանդեպ իրականացվող քաղաքականության մեջ: Մեր ընդհանուր շահերը պահանջում են, որ մենք պետք է աշխատենք մեր արևելյան հարևանների հետ` ստեղծելու մեր աշխարհամասում բարեկեցության և կայունության գոտի: Դեռ 1994 թվականին ստորագրված «Գործընկերության և համագործակցության» մասին համաձայնագրերով նախատեսվում էր ազատ առևտրի գոտու զարգացումը: 2004թ.-ին մեկնարկած տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունները հանգեցրին այսպես կոչված «խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիների» (ԽՀԱԱԳ) զարգացմանը` իբրև «նոր ընդլայնված համաձայնագրերի» անքակտելի մաս, որը հետագայում հայտնի դարձավ Ասոցացման համաձայնագրեր անվամբ` առաջարկված 2006 թ.-ին:

ԽՀԱԱԳ-ի առաջին բանակցությունները սկսվել են Ուկրաինայի հետ 2008 թ.-ին` վերջինիս Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ դառնալուց անմիջապես հետո: Եվրոպական հանձնաժողովի 2008թ.-ի հաղորդագրությունը հիմք դրեց Պրահայի գագաթաժողովում մեր արևելյան գործընկերներին արված առաջարկությանը` 2009թ.-ին մեկնարկելով Արևելյան գործընկերությունը և հաստատելով Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի ներքո քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման մեր ընդհանուր նպատակը: Ի սկզբանե Եվրոպական խորհրդարանը մեծապես աջակցեց Եվրոպայի այդ հատվածի քաղաքական և առևտրա-տնտեսական վերափոխման այս մոտեցումը:

Ճշմարիտ է, որ Մաքսային միությանն անդամակցությունը անհամատեղելի է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրերի հետ, որոնց շուրջ մենք բանակցել ենք Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի հետ: Դա պայմանավորված չէ գաղափարախոսական տարբերություններով, տնտեսական միավորումների բախմամբ և ոչ էլ զրոյական գումարով խաղ է: Սա պայմանավորված է իրավական անհամատեղելիությամբ: Օրինակ, դուք չեք կարող միաժամանակ իջեցնել մաքսային դրույքաչափերը՝ նախատեսված ԽՀԱԱԳ համաձայնագրով և բարձրացնել դրանք` Մաքսային միությանն անդամակցելու արդյունքում: Ասոցացման համաձայնագրերի նոր սերունդը բերելու է վերափոխմանը միտված հսկայական օգուտներ` օրենսդրությունների համապատասխանեցման, կարգավորումների մոտարկման և շուկայի ազատականացման միջոցով:

Անկախ հետազոտությունները ցույց են տալիս, որ ԽՀԱԱ համաձայնագիրը էական օգուտներ է բերելու: Դեպի ԵՄ արտահանումը ժամանակի ընթացքում կարող է կրկնապատկվել` հանգեցնելով ՀՆԱ-ի մոտ 12% աճի: Բայց որպեսզի այս ամենն իրագործվի, մեր գործընկերները պետք է լիարժեքորեն ինքնիշխան լինեն իրենց առևտրային քաղաքականության հարցում, ինչը չի կարող լինել Մաքսային միությանն անդամակցելու պարագայում:

Իհարկե, Արևելյան գործընկերության անդամ երկրները կարող են ընդլայնել իրենց համագործակցությունը Մաքսային միության հետ` հավանաբար դիտորդի կարգավիճակով, և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտում մասնակցությունն, անշուշտ, ամբողջությամբ համատեղելի է գոյություն ունեցող ԱՊՀ Ազատ առևտրի գոտու պայմանագրերի հետ:

Թույլ տվեք ավելի պարզ ասեմ. Եվրասիական տնտեսական միության ստեղծումը պետք է հարգի մեր գործընկերների ինքնիշխան որոշումները: Ռուսաստանի ցանկացած սպառնալիք՝ ուղղված Եվրամիության հետ հնարավոր համաձայնագրերի կնքման դեմ, անընդունելի է: Սա վերաբերում է ճնշման բոլոր ձևերին` ներառյալ

• էներգակիրների սակագների հնարավոր չարաշահումները,
• արհեստական առևտրային խոչընդոտները, ինչպիսիք են ներմուծման արգելումն ու մաքսային ձևակերպումների ընթացքում հարուցվող քաշքշուկները,
• ռազմական համագործակցությունը և անվտանգության երաշխիքները, և
• ձգձգվող համակարտությունները` որպես գործիք օգտագործելը:

21-րդ դարում մեր աշխարհամասում այսպես չէ, որ պետք է կառուցվեն միջազգային հարաբերությունները: Նման գործողությունները ոտնահարում են այն սկզբունքները, որ որդեգրել են բոլոր եվրոպական պետությունները: ԵԱՀԿ-ի Հելսինկյան սկզբունքներով մենք պարտավորվել ենք հարգել յուրաքանչյուր պետության իրավունքը` ազատորեն որոշելու և կառուցելու իր հարաբերությունները այլ պետությունների հետ` միջազգային իրավունքին համապատասխան: Եվրոպական միությունը կաջակցի և թիկունք կկանգնի նրանց, ովքեր նման անիրավաչափ ճնշումների են ենթարկվում:

Թույլ տվեք ընդգծել, որ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրերը չեն մշակվել` ընդդեմ Ռուսաստանի: Ընդհակառակը, Ռուսաստանը ևս մեծապես կշահի եվրոպական տնտեսությանը Արևելյան գործընկերության երկրների ինտեգրումից: Հեռահար մեր նպատակն է, որ այս համաձայնագրերը նպաստեն Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ միասնական տնտեսական տարածության ձևավորմանը` հիմնված ԱՀԿ-ի կանոնների վրա:

Հետևաբար մենք խրախուսում ենք մեր գործընկերներին խորացնել իրենց կապերը Ռուսաստանի հետ, ինչպես անում ենք ինքներս, բայց Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների հետ համատեղելիության շրջանակում: Եվրոպական միությունը պատրաստ է աշխատել իր հարևանների հետ` գտնելու Մաքսային միության անդամ երկրների և Եվրամիության միջև առավելագույն օրենսդրական համատեղելիության ճանապարհները:

Վերջին բանը, որ մենք կցանկանանք, մեր աշխահամասը երկու մասի բաժանող պաշտպանողական պատն է: Ներկայիս առավել քան երբևէ մրցակցային գլոբալ տնտեսության պայմաններում մենք չենք կարող մեզ թույլ տալ վատնել մեր ջանքերը տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցության վրա»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}