Ակցիա Փակ շուկայի դիմաց. Սամվել Ալեքսանյանին աստված է բերել մեզ մոտ, որ բոլորին պահի (Տեսանյութ)
Դեղին գլխարկներով մի խումբ քաղաքացիներ ու ակտիվիստներ այսօր կրկին Փակ շուկայի դիմաց էին:
«Ոստիկանության աչքի առաջ ոչնչացվում է Փակ շուկան, մեր հուշարձանը` առանց որևիցե թույլտվության»,-հայտարարեց ակտիվիստներից մեկը:
Հուշարձանի ոչնչացման դեմ բողոքող ակտիվիստներից բացի այստեղ էին նաև այլ քաղաքացիներ, որոնք ձեռքներին ունեին «Ոչ գրանտակերներին», «Ոչ օտարերկրյա լրտեսներին ու այլ գրություններով ցուցապաստառներ»:
«Փոխանակ ասես բարով խերով բացես, սա միլիոնավոր ընտանիքներ է պահելու, որ ինքը թողնի ըստեղից գնա, ոնց պիտի լինի էս ժողովրդի վիճակը, մի քիչ ձեզի հանգիստ պահեք էլի, մի չարացեք, ձեր երեխեքին գոնե խղճացեք: Դուք իրան դիմեք, տեսեք, ինքը ինչքան լավ, բարի մարդ է, դիմեք իրեն: Նրան աստված է բերել մեզ մոտ, որ բոլորին նայի, պահի »,-խոսելով Փակ շուկայի շենքը ձեռք բերած Սամվել Ալեքսանյանի մասին ակտիվիստներին ասաց մի կին:
Վերջում արդեն ցուցապաստառներով կանայք` կանգնելով Փակ շուկայի դիմաց, բռունցքները պարզած բացականչում էին. «Բա-ցում, բա-ցում…»:
Մանրամասները` տեսանյութում:
Նախորդող հրապարակում`
Եղնուկյանի նկարը` կրկին Ծածկած Շուկայի պատին է. «Երևում է, մասոնները բողոքել են»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում