Ա.Վասիլիու. Չնախաստորագրելը դեռ չի նաշանակում, թե մենք խզելու ենք բոլոր կապերը Հայաստանի հետ
Արևելյան գործընկերության անդամ-պետությունների կրթության նախարարների հանդիպումից հետո սրահից, որտեղ նախատեսված էր անցկացնել հանդիպում լրագրողների հետ, դուրս բերվեց Ադրբեջանի դրոշը, քանի որ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները չմնացին ասուլիսին: Ինչպես ավելի ուշ բացատրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` հանդիպումից անմիջապես հետո ադրբեջանական պատվիրակությունը մեկնել է Երևանից։
«Շատ անկեղծ, բաց զրույց էր Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող կրթական բարեփոխումների և առկա խնդիրների շուրջ։ Մենք ունենք միևնույն խնդիրներն ու մարտահրավերները»,- իր խոսքում հայտարարեց նախարար Աշոտյանը` նշելով, որ քննարկվել է նաև միասնական եվրոպական կրթական տարածք ստեղծելու հարցը։
«Կրթությունն այն եզակի բնագավառն է, որը թույլ կտա եվրամերձեցման քաղաքականության մեջ հաջողության հասնել` քաղաքական, տնտեսական, սոցիակալան հարթություններում»,- նշեց նաև Աշոտյանը:
«Եվրոպայի զարգացման քաղաքականությունը հիմնված է կրթության ու նորարարության վրա: Մենք ցանկանում ենք այդ սկզբունքները փոխանցել մեր արևելյան գործընկերներին, հատկապես, որ վերջին տարիներին ԵՄ-ն զարգացրել է լավ հարաբերություններ այդ շրջանակում երկու շատ կարևոր ծրագրերի շուրջ՝ «Տեմպուսի» և «Էրազմուս Մունդուսի»,- իր հերթին հայտարարեց եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն: Վերջինս ընդգծեց, որ առաջին անգամ իրագործվում է մի ծրագիր, որը բացի եվրոպական երկրներից ներգրավում է նաև այլ երկրների ուսանողներին և մասնավորապես հայաստանցի ուսանողները կարող են մեկնել Եվրոպա մեկ տարով սովորելու ու կրկին վերադառնալ հայրենի համալսարան.
«Այսպիսով մենք հնարավորություն ենք տալիս շարժունակության առանց ուղեղների արտահոսքը խրախուսելու»,- շեշտեց պաշտոնյան:
Սակայն կարևոր հայտարարությունը հնչեց լրագրողների հարցադրմանն ի պատասխան` ի՞նչ կրթական ծրագրեր են կրճատվելու Հայաստանի կողմից.
«Ռուսաստանի հետ մենք ևս սերտ համագործակցում ենք՝ կրթության, առողջապահության, էներգետիկայի և այլ ոլորտներում։ Սակայն Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի չնախաստորագրելը դեռ չի նաշանակում, թե մենք խզելու ենք բոլոր կապերն այդ երկրի հետ»,- նշեց տիկին Վասիլիուն` հավելելով, որ քաղաքական առումով իր դիրքորոշումը չի կարող տարբերվել Շտեֆան Ֆյուլեի դիրքորոշումից, ով այսօր ամեն բան ասել է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա