«The Economist». Թուրքիայի և քրդերի միջև խաղաղություն հաստատելու գործընթացը «կրիայի քայլերով» առաջ է գնում
Թուրքիայի և Քուրդիստանի աշխատավոր կուսակցության միջև նոր լարվածություն է նկատվում: Այս մասին գրում է «The Economist» պարբերականը:
«Թուրքիայի և քրդերի միջև խաղաղություն հաստատելու գործընթացը «կրիայի քայլերով» առաջ է գնում: Քրդերի ամենամեծ պահաջը` քրդերեն լեզվով կրթությունն է դպրոցներում: Իսկ այս ամենի համար պետք է սահմանադրական փոփոխություններ: Խորհրդարանական հանձնաժողովի հայտարարությունը, թե պատրաստվում է վերաշարադրել սահմանադրությունը, միայն սին խոստումներ են:
«Արդարություն և Զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) չի կարող սահմանադրական փոփոխությունները կատարել: Սակայն այն կարող է փոփոխել ահաբեկչության վերաբերյալ հոդվածներն այնպես, որ կարողանա «խախուտ» օրենքներով քրդերին ձերբակալել: Դրանով իսկ նվազեցնելով քրդերի` խորհրդարանում հայտնվելու հավանականության 10 տոկոսը:
Քրդերը ԱԶԿ-ի` իրենց «եղբոր»` հյուսիս-արևելյան Սիրիայի հետ գործարքներում երկերեսանիություն են տեսնում:
Սիրիայի քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության (PYD) առաջնորդ Սալեհ Մոսլեմին երկու անգամ հրավիրվել են Ստաբուլում տեղի ունեցող բանակցություններին: Խոսվում էր նաև, որ PYD-ն գրասենյակ է բացելու Անկարայում: Բայց PYD պաշտոնյաները մեղադրում են Թուրքիային` Սիրիայում ջիհադ զինյալներին զինելու և նրանց դեմ պայքարելու մեջ:
Քրդերը սպառնում են, որ եթե այսպես շարունակվի, մասսայական բողոքի ակցիաներ են սկսելու»,-գրում է «The Economist»-ը: