Եղնուկյանի նկարը` կրկին Ծածկած Շուկայի պատին է. «Երևում է, մասոնները բողոքել են» (Տեսանյութ)
Այսօր Ծածկած շուկայի պատին կրկին հայտնվել է Կարո Եղնուկյանի նկարը: Այս անգամ Եղնուկյանի կողքին ավելացել է նաև Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանի նկարը:
«Ոչ օտարերկրյա լրտեսներին, ոչ գրանտակերներին, ոչ վարձու ընդդիմախոսներին, դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը». Նկարների վերին ու ստորին մասերը «զարդարված են» նման գրություններով:
«Հավանաբար մտածում են նախագահական ընտրություններ պետք է լինեն, գովազդ են կազմակերպում»,- Փակ շուկայի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում նման մեկնաբանություն արեց Չուգասզյանը:
Հարցին, թե որ նկարն է ավելի դուր գալիս իրեն, Կ. Եղնուկյանն ասաց նույնն է, նկատեց, որ բովանդակությունն է մի քիչ փոխվել.
«Երևում է, մասոնները բողոքել են, դրա համար մասոնը հանել են»:
Հիշեցնենք, որ Եղնուկյանի նկարն օրեր շարունակ փակցված մնաց Ծածկած շուկայի պատին, հեռացվեց Եղնուկյանի կողմից գլխավոր դատախազին ու ոստիկնապետին նամակ հղելուց օրեր անց:
Նախորդ նկարի գրությունն այսպիսին էր. ««Մասոն, ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ օտարերկրյա լրտեսներին, ո՛չ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը»»:
Նախորդող հրապարակումներ`
Եղնուկյանի նկարը հանել են «Ծածկած շուկա»-ի պատից
Եղնուկյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին ու ոստիկանապետին
Եղնուկյանի նկարը շարունակում է փակցված մնալ շուկայի վրա. Նախախորհրդարանը միջոցներ է ձեռնարկում