«Bloomberg». Էրդողանը պատրաստ է մահանալ հանուն ժողովրդավարության և հարձակվել ընդդիմադիր կուսակցության վրա
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է մահանալ հանուն ժողովրդավարության, քանի որ սկսվել են բողոքի ակցիաները: Այս մասին տեղեկացում է «Bloomberg» պարբերականը:
Էրդողանը նաև նշել է, որ հարձակվելու է ընդդիմադիր հիմնական կուսակցության վրա, քանի որ ընդդիամդիր կուսակցությունը ցույցեր է հրահրում:
Բողոքի ակցիաների պատճառ է դարձել երիտասարդ ակտիվիստի մահը: Ցույցերի մասնակիցների կարծիքով՝ նա դարձել է ոստիկանության դաժան գործողությունների զոհը:
Հիշեցնենք, որ երիտասարդ ակտիվիստը մահացել էր Անտաքիա քաղաքում: Արցունքաբեր գազով նռնակն ընկել էր 22-ամյա Ահմեդ Աթաքանի գլխին: Թուրք ուժայինների վարկածով՝ ակտիվիստը մահացել է սեփական մեղքով՝ ընկնելով շենքի տանիքից, որտեղից գրոհ էր կատարում ոստիկանների վրա: