ԱՄՆ նորանշանակ համանախագահի տարածաշրջանային այց. մեկնաբանում են քաղաքագետները

 Սեպտեմբերի 9-ին Բաքու կատարած այցով մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքի տարածաշրջան կատարած անդրանիկ այցը: Սեպտեմբերի 10-ին Ջ. Ուորլիքը ժամանեց Հայաստան, իսկ նախօրեին մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտես մասնակցելու է այսօր կայանալիք ԵԱՀԿ առաքելության` սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկմանը` Ասկերանի ուղղությամբ:

Հարկ է նշել, որ ԱՄՆ նորանշանակ համանախագահը տարածաշրջան էր եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին ուղղված ուղերձներով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցված ուղերձում ԱՄՆ նախագահը կոչ է արել առաջիկա ամիսներին օգտվել Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության հնարավորություններից և առաջ շարժվել բանակցությունների ներկայիս փակուղուց:

«Փոխզիջումների ընդհանուր ուրվագծերը արդեն իսկ հստակեցված ունենալով՝ այժմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար նորոգված ջանքերի ժամանակն է»,- նշվում է ուղերձում:

Հաշվի առնելով հատկապես վերջին` փոխզիջումների ուրվագծված լինելու վերաբերյալ հայտարարությունը` կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ համանախագահները հանդես չեն եկել նոր նախաձեռնություններով և բանակցային սեղանին դրված են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Այս և ԼՂ հակամարտության խաղաղ կարվավարման գործընթացում հնարավոր զարգացումների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետների հետ:

Սերգեյ Մինասյանը, ընդհանուր առմամբ համաձայն լինելով վերահիշյալ հարցադրման հետ, այնուհանդերձ նշեց, որ իր կարծիքով, ավելի հավանական է, որ համանախագահնները պարզապես ցանկանում են պահպանել եղածը` թույլ չտալով հակամարտության էսկալացիան:

«Կարելի է եզրակացնել, որ հանախագահները ցանկանում են պահպանել արդեն երկու տասնամյակ գոյություն ունեցող իրավիճակը` հասկանալով, որ կողմերին դեպի փոխզիջումային տարբերակներ տեղաշարժելու բոլոր փորձերը անարդյունավետ են: Հետևաբար ես կարծում եմ, որ այս ուղերձը կրում է զուտ ֆորմալ բնույթ և առաջին հերթին պայմանավորված է նորանշանակ համանախագահին ներկայացնելու ցանկությամբ»,- նշեց Ս. Մինասյանը:

Բանախոսը չի կարծում, որ Հայաստանում արդեն իսկ ավարտված, իսկ Ադրբեջանում մոտակա ժամանակներս ավարտին մոտեցեց ընտրական գործընթացներից հետո, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում որևէ ակտիվություն կարձանագրվի:

«Կարճաժամկետ հեռանկարում որևէ լուրջ տեղաշարժեր չեն լինի: Կլինեն բանակցություններ` բանակցությունների և ռազմական գործողությունների չվերսկսման համար»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Ալեքսանդր Մարկարովը ևս կիսում է այն տեսակետը , որ համանախագահները ներկայումս հանդես չեն գալիս նոր նախաձեռնություններով:

«Ըստ էության այդպես էլ կա: Բանակցային սեղանին արդեն տևական ժամանակ դրված է մի փաստաթուղթ և համանախագահները առայժմ հանդես չեն գալիս նոր նախաձեռնություններով` հույս ունենալով, որ կողմերը սկզբունքային հարցերի շուրջ համաձայնության կգան այն փաստաթղթի շրջանակներում, որը հայտնի է, որպես նորացված մադրիդյան սկզբունքներ: Ըստ էության` համանախագահների հինական նպատակը բանակցային գործընթացի շարունակականության ապահովումն է»,- նշեց Ա. Մարկարովը:

Ա. Մարկարովի կարծիքով քիչ հավանական է, մոտ ապագայում ԼՂ հիմնահարցում առարկայական տեղաշարժեր կլինեն:

«Ենթադրել և ակնկալել իհարկե ամեն ինչ հնարավոր է: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ համախագահ երկրներից երկուսի ` Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև կան որոշակի սկզբունքային տարաձայնություններ` այդ թվում նաև ԼՂ հիմնահարցում: Այնուհանդերձ, հստակ է որ համանախագահները շարունակելու են իրենց աշխատանքը: Տվյալ պարագայում մենք խոսում ենք ավելի լայն գործընթացի մասին, որը իր մեջ ներառում է կողմերի` մեծ մասամբ իրարամերժ դիրքորոշումները: Եթե կողմերի դիրքորոշումները որոշակի առումով չմոտենան իրար, ապա մենք կունենանք ներկայիս` ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակի հարատևում և անարդյունք բանակցային գործընթացի շարունակություն»,- ասաց Ա. Մարկարովը:

Քաղաքական հարցերով փորձագետ Տիգրան Աբահամյանը իր հերթին նշեց, որ ամերիկացի նորանշանակ համանախագահի այցը նախևառաջ պետք է դիտել որպես ճանաչողական, ով առաջնային խնդիր ունի տեղում «առաջին ձեռքից» ծանոթանալու առկա իրավիճակի մասին տեղեկատվությանն ու կոնտակտներ հաստատել կողմերի հետ:

«Նոր համանախագահի տարածաշրջանային այցն ու ԱՄՆ նախագահի ուղերձները միայն հաստատեցին, որ ըստ էության, միջնորդները դեռևս նոր առաջարկներ չունեն, իսկ ամերիկացի համանախագահի այցը զուտ ճանաչողական, ընթացիկ բնույթ է կրում:

Հարցին, թե արդյո՞ք նոր տեղաշարժեր է ակնկալվում բանակցային գործընթացում, Տ. Աբրահամյանը նշեց. «Տեղաշարժերի մասին վաղ է խոսել, ուրիշ բան, որ Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում ընտրական ցիկլի ավարտից հետո միջնորդները կփորձեն պրոցեսում ակտիվություն մտցնել»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}