Ֆյուլե. Ասոցացման համաձայնագիրը մեկ ամբողջական փաստաթուղթ է, հնարավոր չէ ստորագրել դրա մի մասը միայն
Ասոցացման համաձայնագիրը մեկ ամբողջական համաձայնագիր է. հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Այս մասին այսօր հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` մենկաբանելով լրագրողի հարցը, թե ինչպիսի կանխատեսում ունի նա վիլնյուսյան գագաթաժողովի հետ կապված և արդյո՞ք հնարավոր է ի վերջո նախաստորագրել միայն Ասոցացման համաձայնագիրը։
Ֆյուլեի խոսքով` մեկ համաձայնագրում կա երկու մաս և հստակ կապեր կան այդ երկու մասերի միջև, այնպես որ հնարավոր չէ մեկը մյուսի հաշվին առանձնացնել ամբողջից.
«Ես եկել եմ լսելու ու հասկանալու մեր հայ գործընկերների հավակնությունները: Եթե մեր հայ գործընկերները ցանկանում են տեսնել նոր իրավական շրջանակը, որը մեզ ավելի առաջ կտանի՝ Գործընկերության և համագործակցության գործող համաձայնագիրը, ապա ուրախ կլինենք աշխատել դրա շրջանակներում»,– ընդգծել է եվրոպացի պաշտոնյան` ավելացնելով, որ թեև իրենք պատրաստ են քննարկել այդ հարցերը, սակայն նա կասկածում է, որ հնարավոր կլինի դա անել մինչև Վիլնյուս.
«Խոսքը լուրջ իրավական փաստաթղթի մասին է, որը լուրջ պարտավորություններ է պարունակում»,- պարզաբանեց իր կասկածները Ֆյուլեն:
Նախորդիվ`
Ֆյուլե. Սպառնալիքները ՌԴ-ից, որոնք կապված են Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրման հետ, անընդունելի են
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան