Արմեն Կարապետյանն իրեն ընտրված թեկնածու է համարում
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում կայանալիք ԱԺ լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Կարապետյանն իր շրջապատին հայտարարել է, որ ինքն արդեն ընտրված թեկնածու է և անիմաստ է անգամ մեկ դրամ ծախս անելը:
Դրա համար էլ անգամ նախընտրական քարոզչություն չի իրականացնում: Արդեն քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը փորձում է Ա. Կարապետյանից այս առիթով պարզաբանում ստանալ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանում:
Ինչպես երևում է, Կարապետյանը լինելու է հերթական պլակատ-պատգամավորներից, որին մարդիկ չեն ճանաչում, բայց «ընտրում են»: Իսկ ահա «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Սամվել Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում ինքն ընտրախախտումների հետ կապված փաստեր է հավաքում: