Հասարակություն 16:46 13/09/2013

Ի՞նչ եք զգում, երբ մարդու ուղղությամբ կրակ եք բացում.Բացառիկ հարցազրույց հայ դիպուկահարի հետ

«Եկեք տարանջատենք վարձու մարդասպանին ու դիպուկահարին: Ես մարդասպան չեմ: Ես զինվոր եմ»: Սա 18 տարվա դիպուկահարի փորձ ունեցող պարոն Մ.-ի ինքնաբնութագրականն է:  Նա դիպուկահարի մասնագիտությանը տիրապետում է 1987 թվականից, աշխատել սկսել է 1991թ-ից: Նրա իրական անուն ազգանունը հասկանալի պատճառներով նյութում նշված չէ:
Դիպուկահարը (սնայպեր)` հատուկ մարտական պատրաստություն ստացած զինվոր է, որ ունակ է դիպուկ կրակել և հմտորեն կողմնորոշվել մարտական իրադրությունում: Նա «որսորդ» է, իսկ որսորդը պարտավոր է աննկատ ու համբերատար լինել, ինչը կարևոր պայման է վերջինիս համար: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դիպուկահարների կիրառությունը լայն թափ ստացավ և հետզհետե ձեւավորեց իր պարտադիր կանոնները:

-Պարոն Մ, Տարածված կարծիք է, որ կանայք ավելի լավ դիպուկահարներ են լինում, արդյո՞ք կին լինելը մասնագիտական առումով առավելություն է:
-Երբևէ առիթ չեմ ունեցել անձամբ ճանաչել կին դիպուկահարի: Միայն ֆիլմերում եմ հանդիպել: Սակայն կարող եմ միայն մի քանի ենթադրություն անել: Բնականաբար, կինը, լինելով ավելի կոկիկ, նուրբ ու ավելի խնամքով էակ, պետք է որ ավելի լավ տիրապետի այս գործին: Բայց դա քիչ է: Բացի ձեռք չդողալուց ու հրացանը քարի պես անշարժ պահելուց, էնտեղ կան մի շարք այլ հմտություններ, որոնց պետք է տիրապետել բացարձակ նպատակի հասնելու համար:

-Ես միշտ հակառակ կարծիքի եմ եղել` կին և զենք հասկացության վերաբերյալ…
-Թերևս այո, կա մի բան, որն ըստ իս շատ կխանգարի կնոջը այս ասպարեզում. դա ավելի փխրուն հոգին ու ավելի բարի սիրտն է, որով կինը գերազանցում է տղամարդուն: Այսինքն, եթե Ձեր հարցը դիտարկենք միայն մասնագիտական անկյունից, ապա, հստակ ԱՅՈ, իսկ եթե հոգեբանական կողմից նայենք, կարծում եմ, որ ՈՉ: Համենայն դեպս, կինը, լինելով ավելի զգույշ, պետք է որ ավելի լավ տիրապետի.. այնպես ինչպես, իմ համոզմամբ, կանայք ավելի լավ վարորդներ են, քան տղամարդիկ: Չգիտեմ:

-Ինչքան էլ կինը զգացմունքայնությամբ գերազանցի տղամարդուն, միևնույն է` տղամարդն էլ զգալ գիտե: Ի՞նչ եք զգում կամ զգացել, երբ մարդու ուղղությամբ կրակ եք բացել:

-Եկեք տարանջատենք վարձու մարդասպանին ու դիպուկահարին: Ես մարդասպան չեմ: Ես զինվոր եմ: Իսկ պատերազմի դաշտում ոչ ոք մարդասպան չէ, իհարկե, եթե ազնիվ ես կռվում: Սակայն… այս հարցը կարելի էր տալ ցանկացած զինվորի, ով գոնե մեկ անգամ եղել է պատերազմի դաշտում: Կարևոր չէ, դիպուկահար է նա, թե հրետանավոր: Այստեղ խնդիրը այն է, թե ով ինչ փիլիսոփայությամբ է մոտենում այդ հարցին: Բնականաբար, դա անտանելի զգացողություն է: Բայց պետք է մեջդ ուժ գտնես, ու կրակ բաց անելիս հստակ գիտակցես քո արարքի պատճառն ու նպատակը: Մարդ սպանելը շատ վատ բան է: Չի կարելի մարդ սպանել:

-Մասնագիտական նրբություններ. ինչ գիտեք այսօր, որ չգիտեիք 18 տարի առաջ:
-Ես համոզված եմ, որ ֆիլմեր դիտելիս, շատերին թվում է, թե դիպուկահարը ընդամենը օպտիկայի միջի խաչը համընկացնում է նշանակետի հետ ու կրակում… Հենց այդպիսի համոզման էի ես, երբ մանուկ հասակում, ֆիլմից տպավորված, պատրաստեցի իմ առաջին պարսատիկը: Սկզբում ծիտիկներ էի որսում, հետո, պատանի տարիներին սկսեցի հաճախել լուրջ հրազենային դասընթացների: Սա իմ մասնագիտությունը չէ, բայց միաժամանակ, հոբբի էլ չէ: Ուղղակի, ես լավ եմ տիրապետում այդ գործին: 90-ականների սկզբին մասնակցելով Ղարաբաղյան պատերազմին, էլ ավելի ամրապնդեցի գիտելիքներս: Դրանից հետո, երկար ժամանակ ձեռքս զենք չեմ վերցրել: Չէի վերցրել մինչ վերջերս, երբ ինձ ու էլի շատ ու շատ զենքի մասնագետների սկսեցին հրավիրել սահմանամերձ գոտիներ, զորամասեր, փոքրիկ դասընթացներ անցկացնելու: Եվ զարմանալիորեն նկատեցի, որ բացարձակ չեն կորել գիտելիքներս, ու համոզվեցի, որ դա լողալ իմանալու, կամ մեքենա վարելու պես մի բան է. սովորեցիր – ուրեմն դա հավերժ է:

-Ընտանեկան հարաբերությունների վրա ինչպե՞ս է ազդում ձեր աշխատանքը:

-Երբ ես ակտիվ էի այդ ասպարեզում, այդ ժամանակ դեռ ամուսնացած չէի, ու որևէ խնդիր չունեի: Իսկ հիմա, դա ինձ մոտ այլ բնույթ է կրում: Մեզ կանչում են հավաքների, սեմինարների, դասընթացների: Բայց համոզված եմ, որ եթե հանկարծ թշնամին գլուխ բարձրացնի, մենք բոլորս պատրաստ ենք պաշտպանել մեր տունը, ու դա կլինի միայն մեր ընտանիքների օրհնությամբ: Հիվանդ ուղեղ ունի այն ընտանիքը, որն իր որդուն կթաքցնի պատերազմից: Չէ՞ որ, եթե մենք չգնանք, թշնամին ինքը կգա.. Կգա ու ավելի դառը հարված կհասցնի: Խաղաղություն թող լինի…

Հարցազրույցը` Թեհմինե Հարությունյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:12
Հայաստանում հայտնաբերվել են 10 նոր տեսակի միջատներ, որոնք համաշխարհային նշանակություն ունեն. FPWC
Միջատները հայտնաբերվել են Ուրցաձորում ու Գոռավանի ավազուտներում
Աղբյուր` Panorama.am
11:47
Ռոման Տրոցենկոն ու որդին՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ներքո
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 60 ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
11:46
Լավրովն այսօր Իրանում կքննարկի նաև Անդրկովկասի խնդիրները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի իր իրանցի գործընկերոջ՝ Աբբաս...
Աղբյուր` Panorama.am
11:42
Սրբուհի Գալյանը ի պատասխան Մամիջանյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին
Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ, որին ներկա են ԵԽ պատգամավորներ, ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
11:27
ԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաև պետական գույքի կառավարման կոմիտեն
ՔԿ-ում քննվում է բազմադրվագ գործ։ Քրեական վարույթներից առնվազն երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։
Աղբյուր` Panorama.am
11:13
Կասեցվել է «Դան-Դեսերտ» արտադրամասի արտադրության առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ռուբինյանն անամոթաբար կեղծել է իմ ասածները. Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրութունները. Սրբուհի Գալյան
«Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ  իրակացվում են քայլեր, որոնք հիմնականում չորսն են»,- Երևանում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Hayat project-ի ռեսուրսը չեմ օգտագործելու նախընտրական քարոզարշավի ժամանակ. Ռուբեն Մխիթարյան
«Hayat project-ի երեխեքի հանրային ռեսուրսը չեմ օգտագործելու։  Պնդում եմ։ Որ  Hayat project-ը Գյումրիում համերգ տալու է, ու այդ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում շտապօգնության աշխատակիցներին բռնnւթյшն ենթարկելու դեպքից
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության...
Աղբյուր` Panorama.am
10:34
Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ի՝ իր օգտին կայացրած որոշումից և 6000 եվրո փոխհատուցումից
...հանուն դատական իշխանության անկախության, հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, հանուն Բաքվում դատվող հայ ժողովրդավար գործիչներ
Աղբյուր` Panorama.am
10:33
Ջերմուկ համայնքին է վերադարձվել շուրջ 1,5 հա մակերեսով երկու հողամաս
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, գնալ ապառազմականացման
Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ եթե նույնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի:
Աղբյուր` Panorama.am
10:19
ARARAT Bourbon Cask. Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման  այս ARARAT հայկական կոնյակը...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ասում են Գյումրու ընդդիմադիր թեկնածուները խուճապի մեջ են, բայց վայնասունն էն կողմից է. Ռուբեն Մխիթարյան
«ՔՊ-ին ուղղված իմ բովանդակային քննադատաւոյթնաը որևէ բովանդակային արձագանք կամ զրպարտության համար Դատախազություն դիմել չի եղել։ Լինում է...
Աղբյուր` Panorama.am
09:44
Երևանում կանչի շտապող բժիշկները բռնnւթյшն են ենթարկվել
Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:42
ԱՄՆ Պետքարտուղարություն. ՄԱԿ ԳԱ-ի թշնամական բանաձևերը չեն օգնում Ուկրաինայում հակամարտությունների կարգավորմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Breitbart...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից։
Աղբյուր` Panorama.am
09:17
Այսօր մի քանի հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փետրվարի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 25-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Ճանապարհների վիճակը ժամը 9։00-ի դրությամբ
Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ն բավարար ձայներ չունի. Ինչ է պատրաստվում անել իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». «Ժառանգություն» կուսակցությունը ռեբրենդինգի կենթարկվի
Ո՞վ է գլխավորություն կուսակցությունը
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում մարզպետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին. ավտոպարկը կրճատեց, նրանց...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Պարզ «նիկոլություն» ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». ՔՊ-ում սատարում են Ալեն Սիմոնյանին թքելու համար պատժելու և Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար պատիժներ չլինելու բողոքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վարդգես Գասպարին, գետնին պառկելով, շարունակում է այս կամ այն անարդարության վրա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}