Արոնյանը ռևանշի հասավ Նակամուրայի նկատմամբ
Սենթ Լուիսում ընթացող մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը տոնեց առաջին հաղթանակը: Հայ գրոսմայստերն առավելության հասավ առաջատարի` Հիկարու Նակամուրայի նկատմամբ, ում զիջել էր առաջին շրջանի խաղում:
Մյուս զույգում Մագնուս Կարլսենը պարտության մատնեց Գատա Կամսկուն և, օգտվելով այն հանգամանքից, որ Նակամուրան միավոր է կորցրել, 3 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նակամուրան իր ակտիվում ունի 2,5, Արոնյանը` 2, իսկ Կամսկին` 0,5 միավոր:
Այսօր կայանալիք 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Կամսկին է, իսկ Նակամուրան կխաղա Կարլսենի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում