Աշոտյան. Քաղաքական խնդիրները պետք է պատճառ չդառնան, որպեսզի մարդու կրթության իրավունքը տուժի
Քաղաքական գործընթացները կրթական համագործակցության վրա պետք է ազդեցություն չունենան: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն, նշելով, որ ԵՄ-Հայաստան կրթական համագործակցությունը եղել է արդյունավետ:
«Ես համամիտ եմ՝ քաղաքական խնդիրները պետք է պատճառ չդառնան, որպեսզի մարդու կրթության իրավունքը, որն ամենահիմնարար իրավունքներից է, տուժի: Կարծում եմ ՝միջազգային հարթակներում այս հարցը պետք է դառնա հատուկ քննարկման թեմա»,- ընդգծել է Ա. Աշոտյանը:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախարարը նշել է, որ ԵՄ աջակցությունը՝ Հայաստանում կրթության բարեփոխումները շարունակելու առումով կարևոր նշանակություն ունի:
«Նախարարը հույս է հայտնել, որ բարձրագույն կրթության ոլորտում նույնպես ԵՄ-ի հետ համագործակցությունը կլինի շարունակական՝ «Էրազմուս+» և այլ ծրագրերի շրջանակում:
Նշենք, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում սեպտեմբերի 13-15 Երևանում գտնվող պատվիրակություններին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ կրթական հետագա համագործակցության, Եվրոպայում գործող սփյուռքի հայկական դպրոցների և բազմաթիվ այլ խնդիրներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան