Իրանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալները նվազել են. 539 միլիոնից հասնելով 263 մլն դոլարի
«2012թ. տվյալներով Իրանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալները կազմել են 263 մլն. դոլար»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանական «stat.gov.az» կայքին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ եթե 2007թ. Իրանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալները կազմել են 539 մլն. դոլար, ապա 2012թ. այն նվազել է՝ հասնելով 263 միլիոնի:
Նկատենք, որ Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2007թ. կազմել է շուրջ 200 մլն. դոլար: Զարգացման հայկական գործակալության պաշտոնական կայքի համաձայն՝ 2012թ. Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառության ծավալները ավելացել են՝ հասնելով 317,7 միլիոն դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում