ԵՊՀ-ի բուֆետները փակվել են. համալսարանը ցանկանում է իր ձեռքը վերցնել այդ բիզնեսը
Նոր ուստարվա մեկնարկից հետո ԵՊՀ մի շարք ֆակուլտետների, այդ թվում կենտրոնական մասնաշենքի 2 բուֆետները չեն գործում: Ուսանողները դժգոհել են, որ դասամիջոցներին ստիպված են այս ու այն կողմ վազել` ուտելու համար:..
«Հրապարակ»-ին հաջողվել է պարզել, որ խնդիրն իրականում կապված է համալսարանի և համալսարանի բուֆետները շահագործող ընկերության հետ: Մինչ նոր ուստարին, բուֆետները շահագործել է «Բարև, լանչ» ընկերութւոնը: Իսկ հիմա, դադարեցնելով ընկերության հետ կնքած պայմանագիրը, համալսարանը ցանկանում է այդ բիզնեսը իր ձեռքը վերցնել:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը թերթի հետ զրույցում հաստատել է, որ իրենք են դադարեցրել պայմանագրերը. «Ուսանողներից դժգոհություն է եղել, դադարեցրել են»,-ասել է ռեկտորը: «Բարև, լանչ»-ը պատկանում է «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին: Հիմա այդ կոնֆլիկտը կապված է հենց նրա հետ: Վերջինս սակայն նշել է, որ հիմա ինքը կապ չունի բուֆետների շահագործման հետ: