Հասունացել է Հ. Ինջիղուլյանի հարցով Եվրադատարան դիմելու պահը. Արա Ղազարյան
Հասունացել է պահը, երբ կարելի է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և խնդրել միջամտել, արտակարգ միջոցառումներ կիրառել, որպեսզի Ադրբեջանն ապահովի հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի կապը ծնողների հետ՝ առնվազն գոնե մեկ անգամ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ հարցազրույցի ընթացքում նշել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Օգոստոսի լույս 8-ի գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում, նախնական տեղեկությունների համաձայն՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը՝ հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
Հայ ռազմագերու հարցը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կարգավորման դաշտում՝ մինչև այժմ չեն ապահովել նրա կապը ծնողների հետ, կցկտուր տեղեկություններ են տալիս՝ լրատվամիջոցների միջոցով, ակնարկում են, որ նրան պատրաստվում են երրորդ երկիր հանձնել այն դեպքում, որ Կոնվենցիան սահմանում է զավակի ու ծնողի վերամիավորվելու իրավունքը:
Ըստ Ա. Ղազարյանի, Հ. Ինջիղուլյանի դեպքում խախտվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը (Անձնական ու ընտանեկան կյանքը հրագելու իրավունք) երկու էլեմենտով՝ հեռուստատեսությամբ նրան ցուցադրելու ու ծնողների հետ կապը չապահովելու պահերով:
«Հասկանալի է, որ նա ռազմագերի է, հասկանալի է, որ կիսապատերազմական վիճակ է երկրների միջև, բայց երկու երկրներն էլ ստորագրել են Կոնվենցիան և պարտավոր են կատարել Կոնվենցիայի պահանջները»,- ասաց Արա Ղազարյանը՝ նկատելով, որ Կոնվենցիայի միայն 15-րդ հոդվածն է (Արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղում) սահմանում որոշ իրավունքներից շեղվելու պետության իրավունքը, այն էլ՝ պատերազմական վիճակում կամ ազգին սպառնացող իրական վտանգի դեպքում: Նման իրավիճակ Ադրբեջանում չկա, այսինքն՝ Ադրբեջանի իշխանությունները կարող են հանգիստ ապահովել այդ իրավունքը Ինջիղուլյանի համար:
Շատ տարրերով Ինջիղուլյանի դեպքն, ըստ Արա Ղազարյանի, նման է Ադրբեջանի կողմից գերեվարված ու սպանված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի գործին՝ հեռուստատեսությամբ ցուցադրելը, նախապատրաստելը նրան հարցազրույցին, զգեստները փոխելը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին