Գ. Մելիքյան. Կարևորագույն քայլերից մեկը պետք է լինի Արցախի՝ բանակցային սեղան լիիրավ վերադարձը
«Բանակցային գործընթացը կառուցողական հունով կընթանա միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը վերջ դնի իր դեստրուկտիվ մոտեցումներին ու փոխզիջումների գնալու կամք դրսևորի»,- Panorama.am-ի հարցին, թե նույնիսկ միջնորդներն են խոստովանում, որ ԼՂ բանակցային գործընթացը փակուղային վիճակում է, ինչպե՞ս կարելի է շտկել իրավիճակը, ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանի քայլերի պատճառով է բանակցությունները հայտնվել փակուղային վիճակում և Ադբեջանն ինքը պետք է կամք դրսևորի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
Հարցին, թե ինչ սպասումներ կար ամերիկացի նոր համանախագահի տարածաշրջան կատարած այցից ու ԱՄՆ նախագահի ուղերձներից, Գ. Մելիքյանը նշեց. «Բանակցային գործընթացի կարևորագույն քայլերից մեկը պետք է լինի Արցախի՝ բանակցային սեղան լիիրավ վերադարձը, իսկ առանց դրա դժվար է լուրջ ակնկալիքներ ունենալ: Հույս ունենանք, որ ամերիկացի համանախագահը գործուն ջանքեր կգործադրի այս հարցը լուծելու գործում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները