«Ազարիհա.օրգ». Իրանի նախագահի հրամանագրով Թեհրանի նահանգապետի պաշտոնում ազարի է նշանակվել
«ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հրամանագրով Թեհրանի նահանգապետի պաշտոնում ազարի է նշանակվել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ազարիհա.օրգ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ Թեհրանի նորնշանակ նահանգապետ Հոսեյն Հաշեմին բարեփոխական քաղաքական գործիչ է, ով մինչև այդ Արևելյան Ատրպատականից (Արևելյան Ազարբայջան) երկու անգամ ընտրվել է Մեջլիսի պատգամավոր:
Նշենք, որ Թեհրանի նահանգը զբաղեցնում է 12. 981 ք.կմ. տարածք, բնակչությունը կազմում է շուրջ 13 միլիոն մարդ, կենտրոնը հանդիսանում է մայրաքաղաք Թեհրանը, որի բնակչությունը կազմում է շուրջ 8 մլն. մարդ:
Նախորդող հրապարակումներ՝
ԻԻՀ Մեջլիսի պատգմավորը դժգոհ է Հասան Ռոհանիի կառավարության կազմից. Ընդամենը ատրպատականցի երկու նախարար է ներկայացվել
Ժիրինովսկի. Իրանի դեմ ռազմական հարձակման դեպքում իրանցի ազարիները կանցնեն Ադրբեջան, իսկ Բաքուն`չի դիմանա
«Իրանը թյուրքի, ֆարսի, բալուչի, արաբի, կամ լորի կառավարություն չունի»... Ռոհանիի նախազգուշացումը Անկարային և Բաքվին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում