Այսօր մեռելոց է՝ ոչ աշխատանքային օր
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Տոնի հաջորդ երկուշաբթի ննջեցյալների հիշատակի օրն է՝ մեռելոց: Կառավարության որոշմամբ, տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը հայտարարված են ոչ աշխատանքային: Ժամը 11.00-ին մատուցվելու է Սբ. Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել հարազատների շիրիմները:
Հիշեցնենք, որ 2008 թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային:
Նշենք նաև, որ Խաչվերացի տոնը շարժական է և նշվում է սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակին: Սա Սուրբ Խաչի նվիրված տոներից գլխավորն է: Այն նվիրված է Տերունի Խաչի` գերությունից վերադարձին ու փառաբանությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները