Մշտապես անհանգիստ ու զբաղված ձեռքեր… Սերժ Ավետիքյանը պատմում է «Փարաջանով» ֆիլմի մասին
Եզակի, անկրկնելի, …: Այսպես է նկարագրել ֆրանսահայ անվանի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը Սերգեյ Փարաջանովին, ում մարմնավորել է «Փարաջանով» ֆիլմում: The New Time-ին տված հարցազրույցում Ս. Ավետիքյանը պատմել է. «Նա եզակի, անկրկնելի մարդ էր, ով կոտրում էր ցանկացած կանոններ: Ես հասկացա, որ պետք է ֆիլմում ներկայացնել այնպիսի պահեր, երբ մենք ներխուժում են Փարաջանովի ներաշխարհ, նրա երազները, երևակայությունը և ստեղծագործությունը: Իրականում, նա ապրել է իր կողմից ստեղծած թվացյալ աշխարհում»:
Պատասխանելով հարցին, թե Փարաջանովն ունեցել է ողբերգական կենսագրություն, մի քանի տարի անցակցրել է բանտում, այնտեղ եղել է երեք անգամ, ֆիլմում ներկայացված է միայն բանտային մեկ պատմություն…, Ս. Ավետիքյանն ասել է. «Անհնար է ներկայացել նրա ամբողջ կյանքը: Ֆիլմը կլիներ շատ երկար և բարդ ընկալման համար: Մենք ցանկացել ենք ներկայացնել նրա ներքին ազատությունը: Նրա տաղանդի, արվեստի համար սահմաններ չկան»:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Ձեզ հաջողվել այդպես ճիշտ ընկալել հերոսի բնավորությունը, ով մեկ անգամ տեսել է Փարաջանովին, ասում է, որ ձեզ մոտ լավ է ստացվել, նա ասել է. «Դերասանի համար մեծ արտոնություն է անձնապես ծանոթ լինել հերոսին: Ես շատ լավ եմ հիշում Փարաջանովի ձեռքերը: Դրանք միշտ զբաղված էին, անհանգիստ: Նա միշտ աշխատում էր, ինչ-որ բան էր անում, իր կոլաժների համար նկարներ էր կտրում: Նկարահանումների ժամանակ ես այնքան ուժեղ էի զգում իմ հերոսին, որ նա նույնիսկ ֆիզիկապես կարող էր փոխել ինձ: Խոսքը գրիմին չի վերաբերում, այլ էներգետիկային, որը ես զգացել եմ նրա կյանքում, և մնացել է իմ հիշողության մեջ»:
Հարցազրույցի ժամանակ նա նաև ասել է, որ ճիշտ են եղել այն խոսակցությունները, թե ֆիլմի ռեժիսորը սկզբնապես պետք է լիներ Ռոման Բալայանը: «Այո, բոլորին թվում էր, որ հենց նա պետք է լինի, քանի որ շատ լավ էր ճանաչում Փարաջանովին, նրանք ընկերներ են եղել: Բայց նա համաձայնվել էր աշխատել որպես միայն խորհրդական: Ես դիմել եմ նաև Ատոմ Էգոյանին: Նա պատասխանել է, որ Փարաջանովի աշխարհն ինձ ավելի մոտ է, քան իրեն: Այդ ժամանակ Բալայանն ու Ֆետիսովան առաջարկեցին ինձ լինել ֆիլմի ռեժիսորը: Ինձ թվում էր շատ բարդ է խաղալ գլխավոր դեր և ֆիլմ անել: Իսկ հետո ես մտածեցի, որ եթե որպես ռեժիսոր վերցնեմ ամբողջ պատասխանատվությունը ինձ վրա, ապա դա ինձ թույլ կտա ավելի ճիտ զգալ հրապարակում, նման մի բան, որ զգացել է Փարաջանովը: Եվ ես որոշում ընդունեցի ֆիլմ անել Օլենա Ֆետիսովայի հետ»:
Հիշեցնենք, որ Ուկրաինան «Օսկար-2013» մրցանակաբաշխության «Լավագույն արտասահամյան ֆիլմ» անվանակարգում առաջադրել է հենց այս ֆիլմը: Համառեժիսորն է Օլենա Ֆետիսովան: Ֆիլմը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրություն է:
Նախորդող հրապարակում` «Փարաջանով» ֆիլմը Ուկրաինան ներկայացրել է «Օսկար»-ի. «Իհարկե, ցանկալի կլինի, որ մրցանակի արժանանա, բայց դժվար է պատկերացնել»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին