ԵՊՀ առաջին կուրսեցիների մոտ 10 տոկոսը դեռ չի վճարել ուսման վարձը
Երևանի պետական համալսարանի ուսանողների մոտ 20 տոկոսը դեռ չի վճարել ուսման վարձը: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրենք ունեն տեղեկություն, թե ուսանողներն ինչու չեն վճարել: Նրա խոսքով, վարձերի վճարումն ընթացքի մեջ է:
«Կան ուսանողներ, ովքեր չեն վճարել, որովհետև ինչ-որ գումարի են սպասում, կամ որևէ հիմնադրամ պետք է փոխանցի նրանց վարձը, կամ սոցփաթեթի մեջ են ընդգրկված և պետությունը պետք է վճարի: Այդ ուսանողները դիմումներ են գրել և մենք տեղյակ ենք ուշացման մասին: Ուսանողների 80 տոկոսը, եթե ոչ ավելին, վճարել է վարձը»,- ասաց նա:
Ուսման վարձերի զեղչերից օգտվելու համար հարկավոր է, որ ուսանողը գոնե մեկ կիսամյակ սովորած լինի:
Հարցին` առաջին կուրսեցիներ կա՞ն, ովքեր չեն կարողացել վճարել, քանի որ վարձը թանկ է, իսկ զեղչերից դեռ օգտվել չեն կարող, Կարեն Գրիգորյանը պատասխանեց, որ նման տեղեկության չի տիրապետում:
«Նման խնդիրներով դիմումներ կամ ահազանգեր մենք չենք ստացել»,- ասաց նա: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի վարչության պետը տեղեկացրեց, որ այս տարի համալսարան ընդունվածների մոտ 10 տոկոսն այս պահի դրությամբ չի վճարել ուսման վարձը: Նա նաև հայտնեց, որ ԵՊՀ-ն ընդառաջել է ուսանողներին և ուսման վարձերը վճարելու համար մինչև հոկտեմբերի 1-ը հավելյալ ժամկետ է տրամադրել:
Հիշեցնենք, որ այս տարի ԵՊՀ առաջին կուրսեցիների համար ուսման վարձի կեսի վճարելու վերջնաժամկետը նախորդ տարիների սեպտեմբերի 15-ի փոխարեն սահմանվել էր սեպտեմբերի 6-ը:
Նախորդող հրապարակում`
ԵՊՀ. Նախորդ շաբաթվա տվյալներով վարձը կարողացել է վճարել մոտ 70 տոկոսը
ԵՊՀ-ից հերքում են. առաջին կուրսի ուսանողների վարձերի վճարման վերջնաժամկետը չի երկարաձգվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան