Դինքի ընտանիքը որոշել է այլևս ներկա չգտնվել դատավարություններին
Այսօր Ստամբուլի ծանր հանցագործություններով զբաղվող դատարանում մեկնարկելու է «Ագոս» թերթի նախկին հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատական նիստը, որի ժամանակ քննվելու է «հանցավոր խմբավորման» կողմից սպանության իրականացման հնարավորությունը։
Դինքի ընտանիքը այլևս չի մասնակցելու դատավարություններին: Այդպիսի որոշում ընդունել են հենց Դինքի ընտանիքի անդամները: Վերոնշյալ դատավարությանը չմասնակցելու վերաբերյալ Հրանտ Դինքի ընտանիքը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ: Թուրքական «Բիանեթ» լրատվական կայքը հրապարակել է գրավոր հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասվում է.
«Որպես Դինքի ընտանիքի անդամներ, այսուհետև, մեզ ծաղրող պետական մեխանիզմների ձեռքին գործիք չդառնալու համար սպանության գործով վերստին սկսվող ծիծաղելի դատավարություններին չենք մասնակցելու: Ավելի շատ չկեղտոտվելու ձգտումով, սուտը ջրի նման խմած, բռնությունը հացի պես կերած, կյանքի և մարդու իրավունքները, ճշմարտությունը, ազնվությունը, օրենքը ոտնահարած դատավարության դահլիճներ այլևս չենք մտնելու:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա