Էդվարդ Միլիտոնյանը՝ իր ՀԳՄ նախագահ դառնալու մասին. «Կգա ժամանակը, կերևա»
«Կգա օրը, պարզ կլինի՝ ես դնում եմ իմ թեկնածությունը, թե ոչ»,- այսպես արձագանքեց ՀՀ մշակույթի նախարարության գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրեն, մանկագիր Էդվարդ Միլիտոնյանն այն հարցին, թե «Հայկական ժամանակ»-ում գրված է, որ գրողների շրջանում համոզմունք կա, որ ՀԳՄ հաջորդ նախագահը դառնալու է բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը:
Նա նշեց, որ ինքը չի տարածում նման բաներ, ոչ էլ ուզում է, որ տարածվի. «Կգա ժամանակը, կերևա»:
Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարը նախատեսվում է անցկացնել նոյեմբերին, որի ընթացքում անցկացվելու է ՀԳՄ նախագահի ընտրություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները