«Frontpagemag». Էրդողանի ջղայնությունը, գոռոզությունն ու խելագար խառնաշփոթությունն աշխատեցին իր դեմ
«Frontpagemag»-ը տպագրել է հոդվածագիր Մագդի Խալիլի (Magdi Khalil)` «Խալիֆ Էրդողանի պատրանքները» խորագրով հոդված:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.
«Էրդողանը հավատարիմ է իր երազանքին` դառնալ մուսուլմանների խալիֆ, Մուսուլամանական եղբայրության հովանու ներքո և ոչ թե Օսմանյան կայսրության:
Երբ նրա մոտ բժիշկները քաղցկեղ հայտնաբերեցին, խնդիրն ավելի հրատապ դարձավ, քանի որ Էրդողանը ցանկանում է իր երազանքները շուտ իրականանան, մինչև իր` այս աշխարհին ցտեսություն ասելը:
Էրդողանը ցանկանում է զրո խնդիրներ մարտավարությունը հաստատել իր հարևանների հետ` հաշտատարի դերը ստանձնել հարևանների հետ կառուցողական համագործակցություն ձեռք բերելու համատեքստում:
Էրդողանը նաև ցանկանում է տնտեսական աճ գրանցել` իր իշխանությունը հարստացնելու և ամրապնդելու համար:
Սակայն Էրդողանի ջղայնությունը, գոռոզությունն ու խելագար խառնաշփոթությունը բացահայտեցին իր երազանքներն ու իր նախագծերը, որոնք աշխատեցին իր դեմ ու սկսվեց ծրագիրը կամաց կամաց քանդվել:
Էրդողանի մոդելը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում` քաղաքական և կրոնական մակարդակներում ձախողվել է: Ի վերջո, նա կարող է համարվել անհատ, ով ոգեշնչված իր երազանքներով` պատրաստ է ցանկացած գնով հասնել այդ ամենին, նույնիսկ եթե տարածաշրջանի ժողովուրդը լինեն այդ ամենի վճարման վերջնական գինը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա