Եգիպտոսը կարող է դառնալ առաջին մուսուլմանական երկիրն աշխարհում, որը կընդունի Հայոց ցեղասպանությունը
Եգիպտոսը Մուհամեդ Մուրսիի ռեժիմի տապալումից հետո կարող է դառնալ առաջին մուսուլմանական երկիրն աշխարհում, որը կընդունի 1915թ. Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած հայերի կոտորածները որպես ցեղասպանություն: Այս մասին գրում է «Inosmi.ru»-ն հղում անելով` «Vatican Insider» պարբերականին:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը, որոշ կրճատումներով`
«Այս իրադարձությունը կարող է հաջորդել եգիպտացի փաստաբան, Եգիպտոսի «Ազգային ճակատ» ինստիտուտի տնօրեն Մուհամմադ Սաադ Կայրալլահի աննախադեպ քայլին, ով իրավաբանական հայց է ներկայացրել տվյալ հարցի վերաբերյալ։ Պատմության ընթացքում առաջին անգամ այս լսումները Կահիրեի դատարանում կսկսվեն 2013թ. նոյեմբերի 5-ին։
Նման հայտարարությունն արվել է հեռուստատեսային բանավեճի ժամանակ, որին հետևել են միլիոնավոր եգիպտացի հեռուստադիտողներ։ Մուրսիի տապալումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության է արժանացրել նոր ժամանակավոր կառավարությանը, որին աջակցում են զինվորականները, և կողմ արտահայտվել իր իսլամցի ընկեր Մուրսիի` իշխանության վերադառնալուն։
Էրդողանի միջամտությունը եգիպտական հասարակության ոչ բոլոր անդամներին է դուր եկել, ինչը կարելի էր կանխատեսել՝ ենթադրելով երկու երկրների միջև առկա սրված հարաբերություններից։ Եգիպտական թերթերում բազմաթիվ հակաթուրքական ուղղվածության ռեպորտաժներ և մեկնաբանություններ են հայտնվում։ Այստեղ էլ առաջ է գալիս Հայոց ցեղասպանության խնդիրը։ Պարբերականներում հրապարակվում են նյութեր, որոնք կոչ են անում Եգիպտոսի նոր կառավարությանն ընդունել Հայոց ցեղասպանությունը։
Առաջարկվում է նաև Կահիրեում ցեղասպանության զոհերի հուշարձան կանգնեցնել։ Կառավարությանն առաջարկվում է նաև դիվանագիտական քայլեր ձեռնարկել և Թուրքիային ստիպել փոխհատուցել Եղեռնի զոհերի սերունդներին։ Այս թեման քննարկվել է Եգիպտոսում հայտնի «Ամբողջական լուսանկար» («As-Sura al Kamiila») շոուի ժամանակ, որին մասնակցել են փաստաբան Կայրալլահը և Կահիրեի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Այման Սալաման»,-նշում է պարբերականը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում