Մինսկում քննարկում են Բելառուսի և Հայաստանի բուհերի համագործակցության հարցերը
Երկու երկրների բուհերի համագործակցության, սովորողների, միջնակարգ հանրակրթական փոխանակման ծրագրերի և դրանց իրականացման հետ կապված խնդիրներ են Մինսկում քննարկել Բելառուսի ԿԳ նախարար Սերգեյ Մասկևիչն ու ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Այս մասին հաղորդում է «Բելտա»-ն ու հիշեցնում, որ Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 16-18-ը կլինի Մինսկում:
Բելառուս նախարարը նշել է, որ երկու երկրների համագործակցությունն իրականացվում է ԱՊՀ անդամ երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Նրա ներկայացմամբ, այս պահին գործում է միջբուհական 16 համաձայնագիր, ճիշտ է այս պահին ուսանողների փոխանակում մեծ թվով չի իրականացվում, սակայն հույս է հայտնել, որ թիվը կավելանա: Մասկևիչը նշել է, որ Բոլոնիայի գործընթացի մասնակից Հայաստանի փորձը օգտակար կլինի ոչ միայն գերատեսչության ղեկավարության, այլև բուհերի ռեկտորատների համար:
Իր հերթին Արմեն Աշոտյանը մատնանշելով տարբեր օլիմպիադաներում բելոռուս աշակերտների ցուցաբերած բարձր արդյունքները, նշել է, որ Հայաստանին հետաքրքրում է ուսուցման մեթոդիկան, ինչպես նաև նոր ծրագրերի ներդրումը:
«Նախատեսվում է, որ մի քանի տարուց Հայաստանի ԿԳ նախարարությունը կառաջարկի հանրակրթության նոր հայեցակարգ և այդ ոլորտում Բելոռուսի փորձը չափազանց օգտակար է մեզ համար»,-ասել է Աշոտյանը:
Մանրամասները սկզբաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան