Երևանյան կրկեսը Սյունիքի մարզում է
Երևանյան կրկեսի թատերախումբը համերգային շրջագայություն է սկսում Սյունիքի մարզում: Այսօրվանից թատերախումբը ելույթներով հանդես կգա Քաջարանում, Կապանում, Մեղրիում, Սիսիանում և Գորիսում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հայաստանի կրկեսային գործիչների միության մամուլի ծառայության ղեկավար Նարինե Կիրակոսյանը:
Էկվիլիբրիստների, ծաղրածուների, ձեռնածուների և աճպարարների ելույթներով հագեցած բազմաժանր ծրագրում ընդգրկվել են նաև 4 նոր համարներ, որոնք պատրաստել են Լեոնիդ Ենգիբարյանի անվան Երևանի կրկեսային ստուդիայի սաները` Նաիրա Պետրոսյանի ղեկավարությամբ:
Ն. Կիրակոսյանի խոսքով, մինչ կառուցվում է կրկեսի շենքը, Երևանյան կրկեսի թատերախումբը տարբեր մարզերում կազմակերպում է արտագնա համերգներ: Այս տարի կրկեսն արդեն եղել է Լոռու, Շիրակի, Տավուշի և Արարատի մարզերում: Երևանի կրկեսի դերասանները նաև առաջին անգամ ելույթներով հանդես են եկել Արցախում:
Նա նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ին կրկեսը ելույթ է ունենալու Էրեբունի արգելոց-թանգարանի հարակից հրապարակում:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում