Հայաստանի «Դպրոց-կենտրոնների միությունը» դարձել է «Ուսուցիչների եվրոպական ասոցիացիա»-ի անդամ
Հայաստանի «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը դարձել է «Ուսուցիչների եվրոպական ասոցիացիա»-ի (European Association of Teachers) անդամ: Այս մասին տեղեկանում ենք Կրթության և գիտության նախարարությունից:
«Ուսուցիչների եվրոպական ասոցիացիան», որին անդամակցում են ավելի քան 25000 ուսուցիչներ, տնօրեններ և կրթության ոլորտի մասնագետներ, պարբերաբար կազմակերպում է միջազգային համաժողովներ, դասընթացներ` համախմբելով կրթության ոլորտի մասնագետներին:
Կազմակերպության նպատակն է միավորել ուսուցիչներին` ստեղծելով Եվրոպական Միության կրթական պլատֆորմ, նպաստել կրթության ոլորտում առկա հիմնախնդիրների վերհանմանը և լուծմանը, ինչպես նաև խթանել դպրոցների միջև բազմակողմանի համագործակցությանը:
«Ուսուցիչների եվրոպական ասոցիացիա»-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Բրյուսելում: Այն հիմնադրվել է 1956 թ. Փարիզում: Ներկայումս կազմակերպությունն ունի մասնաճյուղեր շուրջ 25 եվրոպական երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա