Սեպտեմբերի 27-ին պարզ կդառնա, ով է ներկայացնելու Հայաստանը «Մանկական եվրատեսիլ- 2013»-ում
«Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին` ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: Այս մասին հայտնում են «Առաջին ալիքի» հասարակայնության հետ կապերի բաժնից:
Առաջին ալիքի «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 82 հայտ: Ընտրական փուլին կներկայացվեն դրանցից 12-ը: Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը:
Հայաստանը մրցույթին ներկայացնելու հնարավորությունը ստանալու համար կպայքարեն հետևյալ մասնակիցները.
1. Մերի Վարդանյան - «Երգն իմ այս» (10 տարեկան, քաղաք Վարդենիս)
2. Միքայել Վարոսյան -«Happy Day» (10 տարեկան, քաղաք Երևան)
3. Դավիթ Վարդանյան (11տարեկան) և Էռնա Միրզոյան (15տարեկան)- «Լուսավորական» (քաղաք Ստեփանակերտ)
4. Պետրոս Ղազարյան -«Դու-դու» (12տարեկան, քաղաք Երևան)
5. Կարեն Ուղուրյան -«Ընկերներ ենք» (12տարեկան, քաղաք Երևան)
6. Կարեն Օհանյան -«Share and Like» (12տարեկան, քաղաք Երևան)
7. Կարապետ Կարապետյան -«Miracles», (13տարեկան, քաղաք Երևան)
8. Գայանե Ղազարյան- «We Are Young» (13տարեկան, քաղաք Երևան)
9. Միլենա Ղազարյան -«Անծանոթ աշխարհ» (13տարեկան, քաղաք Երևան)
10. Ռոզա Կոստանդյան -«Գիտեմ», (13տարեկան, քաղաք Վանաձոր)
11. Մոնիկա Ավանեսյան -«Շոկո ֆաբրիկա» (15տարեկան, քաղաք Երևան)
12. Միքայել Սիմոնյան -«Օտար մի վայրում» (12տարեկան, քաղաք Իջևան)
Հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով` 50/50 հարաբերակցությամբ:
«Մանկական Եվրատեսիլ- 2013»-ն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևում: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները:
Հեղինակավոր մրցույթի հաղթողին կընձեռվի Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին հանդես գալու հնարավորություն:
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին. «Արևիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով, որի արդյունքում երկրորդ տեղը գրավեց 1 միավորի տարբերությամբ: 2008-ին Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009-ին «Մանկական Եվրատեսիլին» մասնակցել է Լուարա Հայապետյանը՝ զբաղեցնելով 2-դ հորիզոնականը: 2010-ին ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել: 2011-ին մրցույթն անցկացվեց Հայաստանում և մեր երկիրը այս անգամ ներկայացրել է Դալիթան՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: 2012-ին Հայաստանը ներկայացրել է «Compass band» խումբը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում