Ինչո՞ւ են մարդիկ ջնջվում «Facebook»-ից. հետազոտություն
Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում ավելի քան 11 մլն օգտատերեր ջնջել են «Facebook» սոցկայքում իրենց հաշիվները: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail» պարբերականը:
Հետազոտության տվյալներով՝ սոցկայքից հրաժարվելու հիմնական պատճառներն անձնական կյանքի անձեռմխելիության պահպանման ցանկությունն է և համացանցից կախվածություն ձեռք բերելու վախը։
«Facebook» սոցկայքը ջնջելու վերաբերյալ անցկացված հետազոտությանը մասնակցել է 600 մարդ, այսպիսով իրեցն հաշիվները ջնջելու պատճառներից են`
1. Անձնական կյանքի անձեռմխելիության պահպանման ցանկություն` 48.3 տոկոս
2. Ընդհանուր դժգոհություն` 13.5 տոկոս
3. Մակերեսային խոսակցություններ` 12.6 տոկոս
4. Համացանցից կախվածություն ձեռք բերելու վախ` 6 տոկոս:
«Cyberpsychology» ամսագրի խմբագիր Բրենդա Ուիդերհոլը կարծում է, որ էջերը ջնջելու որոշման վրա ազդել է նաև Wikileaks-ի հետ կապված իրավիճակը, ինչպես նաև ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան