Վրաստանին զայրացրել է Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերում Աբխազիայի ճանաչումը
Վրաստանն իր դժգոհություն է հայտնել առ այն, որ Աբխազիան և Հարավային Օսիան 2014թ Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերում լրագրողներին հավատարմագրելու ժամանակ որպես առանձին պետություններ են գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «Լենտա. ռու»-ն:
Այս առնչությամբ բողոքներն ուղղված են ինչպես Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, այնպես էլ Եվրոպական հեռարձակողների միությանը:
«Մեր կողմից համապատասխան արձագանք կլինի: Աբխազիան և Հարավային Օսիան ՄԱԿ-ի և աշխարհի երկրների 99 տոկսի կողմից չեն ճանաչվել, և բնականաբար, Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությունը օլիմպիական խաղերի որևէ ծրագրում որևէ ձևով, որպես անկախ պետություններ բացառվում է», -նշել է Վրաստանի ԱՕԿ առաջին փոխտնօրեն Էլգուջա Բերիշվիլին:
Այդ երկրի ԱԳՆ-ն պատրաստվում է բողոքի նոտա հղել այս առնչությամբ, սակայն պարզ չէ, թե ո՞ւմ է ուղղվելու այն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա