Բյուրականի աստղադիտարանի տնօրեն. Մեր գիտական ներուժը պահանջված է արտասահմանում
Վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանում աստղագիտությունը որոշակի կորուստներ կրել է և ֆինանսական միջոցների սղության, և գիտնականների արտահոսքի պատճառով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Միաժամանակ նա ուրախությամբ հայտնեց, որ այժմ սկսվել են դիտակների արդիականացումը, ֆինանսավորում տրամադրել է նաև կառավարությունը:
Հ. Հարությունյանի խոսքով, այսօր աստղագիտության ոլորտը կադրերի խնդիր ունի. «ԵՊՀ-ի աստղաֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրան այս տարի առաջին կուրս չունի: Երկու հոգի էին ցանկանում ընդունվել մագիստրատուրա, սակայն երկու հոգու համար այդ կուրսը չէր բացվի»:
Բանախոսը նշեց, որ այսօր Բյուրականի աստղադիտարանը միջազգային կապերը շարունակում են ընդլայնել: Նրա ներկայացրած տվյալներով, տարեկան 30 արտասահմանյան գործուղում են ունենում, որոնք կատարվում են հրավիրող կողմի միջոցներով: «Սա ցույց է տալիս, որ մեր գիտական ներուժը պահանջված է, արտասահմանցի գիտնականները ցանկություն ունեն աշխատել նրանց հետ»,-ասաց Հ. Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան