Քաղաքապետարանն արդեն ձևավորել է տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելիք հանձնաժողովը
Երեկ «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով հանձնաժողովը, քաղաքապետարանում արդեն իսկ ստեղծվել է: Դրանում ընդգրկված է 30 հոգի, այդ թվում՝ տնտեսվարողներ:
Ըստ նույն այդ տեղեկությունների՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված չեն տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը, որոնց հրաժարականներն արդեն շուրջ երկու ամիս պահանջում են քաղաքացիական ակտիվիստները: Քաղաքապետարանից, առայժմ միայն փոխանցում են, որ հանձնաժողովի ձևավորման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: