Ադրբեջանի Ժողովրդավարական Կուսակցություն. Ադրբեջանցիները մասսայականորեն արտագաղթում են երկրից
Ըստ ՄԱԿ-ի զեկույցի` երկիրը լքող քաղաքացիների քանակով Ադրբեջանը գտնվում է 17-րդ հորիզոնականում, հայտարարել է Ադրբեջանի նախագահական թեկնածու, Ժողովրդավարական Կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլին նախընտրական քարոզարշավի շրջանակներում կազմակերպված առաջին հեռուստաբանավեճերից մեկի ընթացքում:
«Թուրան» գործակալության հաղորդմամբ` Ջալալօղլին ընդգծել է, որ ադրբեջանցիները հասել են նույնիսկ Ավստրալիա և Ռուսաստանի հեռավոր շրջաններ: Ադրբեջանցիներն ապրում են նույնիսկ այնպիսի վայրերում, որտեղ ռուսներ չկան: Պատճառը ծանր սոցիալ-տնտեսական դրությունն է, իրավական պետության բացակայությունը:
«Իմ հիմնական նպատակն է կառուցել հասարակական և իրավական պետություն», - պնդում է Ջալալօղլուն:
Հիշեցնենք, որ ըստ համազգային հարցման, որն անցկացրել է Ադրբեջանի «ADAM» վիճակագրական ծառայությունը, հանրապետության ավելի քան 62%-ը ցանկանում է ընդմիշտ կամ ժամանակավորապես լքել երկիրը:
Աշխատանք փնտրտուքներով` Ադրբեջանի քաղաքացիները հիմնականում արտագաղթում են Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, Ղազախստան և այլ երկրներ: Ռուսաստանում անցկացված մարդահամարների (1989թ. և 2010թ.) միջև ընկած ժամանակահատվածում ՌԴ-ում ադրբեջանցիների թիվը գրեթե կրկնապատկվել է: Միևնույն ժամանակ փորձագետները կարծում են, որ պաշտոնական մարդահամարը չի արտահայտում իրական պատկերը, իսկ ադրբեջանցիների ընդհանուր թիվը Ռուսասանում կազմում է մոտ 2,5 միլիոն: Հատկանշական է, որ 2012թ. հուլիսի 5-ին ադրբեջանական սփյուռքի հետ աշխատանքների պետական հանձնաժողովի նախագահ Նազիմ Իբրահիմովը հայտարարել է, որ Ռուսաստանում բնակվում է 2,5 միլիոն ադրբեջանցի: Հետևաբար, նվազագույնը 2,5 միլիոնով քիչ է նաև Ադրբեջանի բնակչության թիվը, որի պաշտոնական վիճակագրությունը գրեթե հաշվի չի առնում արտագաղթը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում