Նախարարները տարբեր ժամերի, հերթով վարչապետի մոտ են կանչվել
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ երեկ ՀՀ կառավարության անդամները վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ քննարկել են 2014թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը:
Թերթի տեղեկություններով՝ նախարարները կառավարություն են «կանչվել» տարբեր ժամերի ու եղել իրենց աշխատակազմի ղեկավարների հետ: Կառավարության անդամները վարչապետի սենյակ մտել են առանձին-առանձին ու մոտ 20 րոպե ներկայացրել են բյուջեի իրենց «տարբերակը»: Իսկ վարչապետի կողքին է եղել իր սիրելի ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում