Բաքուն սպառնում է շարունակել իր «խաղը»
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն սահմանային զորամասեր կատարած հերթական այցի շրջանակներում անդրադառնալով միջազգային հանրության պահանջին՝ դուրս բերել դիպուկահարներին առաջնային գծից, ուշագրավ հայտարարություն է արել. Ադրբեջան պետությունը, պաշտպանության նախարարությունը հրաժարվում է հանել դիպուկահարներին առաջնային գծից այնքան ժամանակ քանի դեռ պատերազմը չի ավարտվել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում գրանցվող մահվան ելքով կորուստների (այդ թվում՝ քաղաքացիական անձանց կորուստները) առյուծի բաժինը գրանցվում է դիպուկահարների գործողությունների արդյունքում, ապա կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը ռազմական և քաղաքական ղեկավարությունը, ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի շուրթերով սպառնում է շարունակել սադրանքներն այնքան ժամանակ, քանի կողմերը ԼՂ հարցում վերջնական համաձայնության չեն հասել:
Անշուշտ հայկական կողմը չի կարող անարձագանք թողնել ադրբեջանական սադրանքները, ինչի մասին բազմիցս նշել են նաև Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարները, ինչը նշանակում է, որ ցանկացած ադրբեջանցի դիպուկահարի կամ դիվերսանտի գործողության, հետևելու է հայկական կողմի կոշտ պատասխանը:
Ադրբեջանը սպառնում է շարունակել մի «խաղ», որը հանգեցնելու է երկուստեք զոհերի, իսկ դա նշանակում է, որ նույնիսկ սեփական կորուստների պայմաններում, Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել իր ագրեսիվ մարտավարությունից:
Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նման հայտարարություն է անում իր երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի՝ բառացիորեն մի քանի օր առաջ արված հայտարարությունից հետո, երբ վերջինս անդրադառնալով երկուստեք զոհերին նշել է, որ դրանք անթույլատրելի են: Սա նաև Բաքվի պատասխանն էր պաշտոնական Վաշինգթոնին:
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան