Թուրքմենստանում կրճատել են անվճար էլեկտրաէներգիայի և գազի չափաբաժինները
Թուրքմենստանի ղեկավարությունը կրճատել է հասարակությանը տրամադրվող անվճար գազի և էլեկտրաէներգիայի չափաբաժինները:
Lenta.ru-ի փոխանցմամբ, մեկ մարդու համար ամսեկան չվճարվող էլեկտրաէներգիան կազմելու է 25 կվտ/ժամ, իսկ ամռան սկզբին այն կազմում էր 35 կվտ/ժամ:
Թե քանիսով է կրճատվել գազի չափաբաժինը չի նշվում:
Նշվում է, որ այդ որոշումը պայմանավորված է վերջին շրջանում Թուրքմենստանում գրանցված էլեկտրաէներգիայի և գազի սպառման ծավալների մեծացմամբ:
Էլեկտրաէներգիայի և գազամատակարարման սոցիալական փաթեթը սկսել է գործել Թուրքմենստանի նախկին առաջնորդ Սապարմուրատ Նիյազովի օրոք, իսկ գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը այդ ցուցակին ավելացրել է նաև անվճար տրամադրվող վառելիքը, որը տրվում է վարորդներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա