Ուկրաինայի կառավարությունն հավանության է արժանացրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը
Ուկրաինայի նախարարների կաբինետն այսօր կայացած նիստի ժամանակ հավանության է արաժանացրել Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը, ազդարարելով նոյեմբերին փաստաթղթի ստորագրման համար անհրաժեշտ միջպետական գործընթացների մեկնարկը: Այս մասին, «Ռիա Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, հայտարարել է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցիչ Յան Տոմբինսկին:
«Դա կարևոր քայլ էր Ուկրաինայի կառավարության կողմից», - ասել է Տոմբինսկին լրագրողների հետ զրույցում:
Գործակալությունն հիշեցնում է, որ այս տարվա նոյեմբեր ամսին Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում է Ուկրաինայի ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որը ներառում է նաև Եվրոպական Միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ դրույթներ:
Ռուսական կողմը, որը ջանում է Ուկրաինային ներգրավել Մաքսային Միությանն ու ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միության կազմում, նախկինում հայտարարել էր, թե Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում Մաքսային Միությանն անդամագրվելու հեռնկարները կփակվեն Ուկրաինայի առջև, և այդ երկրի հետ առևտրաշրջանառության ոլորտում կարող են կիրառվել «պաշտպանական մեխանիզմներ»: