Ադրբեջանի մասին նյութի պատճառով եվրոպական պարբերականը կիբերհարձակման է ենթարկվել
Osservatorio Balcani e Caucaso էլեկտրոնային ռեսուրսը, որ մասնագիտացած է Բալկանյան և Կովկասյան տարածաշրջաններում ընթացող իրադարձությունների լուսաբանման մեջ տևական ժամանակ` օգոստոսի 16-ից DDoS հարձակման թիրախ է դարձել: Հարձակման թելերը տանում են Ադրբեջանն:
Կայքում զետեղված հայտարարության մեջ նշվում է, որ «վերջին օրերին հարձակումն ահագնացել է»:
«Նախօրեին անհայտ հաքերները «Ֆեյսբուքի» կեղծ օգտատերերի միջոցով կապ են հաստատել մեր խմբագրության հետ և պատվիրել, որ Ադրբեջանի վերաբերյալ նշված հոդվածը հանենք կայքից»,- ասված է հայտարարության մեջ ու հղում է արված կայքում 2012 թվականի հունվարի 13-ին հրապարակված մի հոդվածի , որը վերնագրված է` «Կոռուպցիան ու նավթը Ադրբեջանում»:
«Եթե հոդվածը հանվի, կիբերհարձակումները կդադարեն»,- ըստ աղբյուրի, զգուշացրել են կեղծ օգտատերերը:
Կայքի խմբագրությունը տեղեկացնում է, որ այն բանից հետո, երբ Գերմանիայում ու Մեծ Բրիտանիայում տեղակայված սերվերները հարձակումների հետևանքով անջատվել են, հետևել են նոր սպառնալիքներ առ այն, որ շարքից կհանվեն տեղեկատվական բոլոր համակարգերը:
«Վերջին 10 տարվա ընթացքում, երբ մենք սկսել ենք գործել, Osservatorio-ի ուղենիշը մշտապես եղել է ընթերցողի` շահն ու ազատորեն տեղեկություն ստանալու իրավունքը: Մենք ցանկանում ենք առաջ ընթանալ այդ ուղիով, ուստի չենք կարող ընդունել շանտաժը: Այդուհանդերձ մենք գիտակցում ենք փաստը, որ մեր թշնամին` լինի դա պետություն կամ մասնավոր խումբ, իր ռեսուրսները չի ափսոսում և մեր գոյությունը համացանցում վտանգի տակ է: Առաջիկա օրերին մենք կտեղեկացնենք իրադարձությունների զարգացման մասին»,- ասված է կայքի հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին