Հանրային խորհուրդը փորձելու է օգնել վարձերի վճարման խնդիր ունեցող ուսանողներին
Հայաստանի նախագահին առընթեր Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովը շարունակելու է հետևողական լինել և օգնել բոլոր այն ուսանողներին, ովքեր ուսման վարձերի թանկացման հետևանքով խնդիրներ կունենան: «Թեև չհաջողվեց այնպես անել, որ վարձերը չթանկանան, այնուամենայնիվ, ենթահանձնաժողովը փորձելու է արդեն անհատապես օգնել վարձերի վճարման հետ խնդիրներ ունեցողներին»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց Հանրային Խորհրդի Երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը:
Նա ընդգծեց, որ պետք է հետևողական լինել նաև, որ սոցիալական փաթեթների, արտոնությունների վերաբերյալ կրթության և գիտության նախարարի ներկայացրած կետերը գործեն: «Մենք հիմա աշխատելու ենք համալսարանների առաջին կուրսեցիների հետ: Մինչ այդ նամակով հանդես եկանք, նախարարի հետ հանդիպեցինք, մեր խնդրանքը, որ վարձերը չթանկանան չկատարվեց: Հիմա մեր հաջորդ քայլն այն է, որ մնում է հետևել, որ բոլոր ուսանողներն, ովքեր խնդիրներ կունենան, լուծվեն: Կարևոր է, որ բոլոր կարիք ունեցողները կարողանան օգտվել այդ արտոնություններից»,- ասաց նա:
Կան ուսանողներ, ովքեր փաստաթղթերով սոցիալական անապահովության որևէ կարգ չունեն, սակայն փաստացի ի վիճակի չեն մեծ գումար վճարել ուսման համար:
Հարցին, թե նրանց խնդիրներն ինչպե՞ս պետք է լուծվեն, Հռիփսիմե Մարգարյանը պատասխանեց, որ նրանց օգնելու հնարավորություն ևս կա: «Այս դեպքում խոսքը միջին խավի ուսանողների մասին է: Ներկայացվելու է ծնողների աշխատավարձի միջին չափը, և նրանք ցածր տոկոսներով ուսանողական վարկերից օգտվելու հնարավորություն են ստանալու: Մենք սպասեցինք, որ գոնե մեկ ամիս անցնի, հիմա արդեն բուհերում կհետևենք, թե առանձին ուսանողների խնդիրները լուծման ինչ ընթացք ունեն: Մենք կփորձենք հարցի լուծում տալ նաև ուսխորհուրդների հետ: Այն, որ հետևողական ենք լինելու, հաստատ է: Փորձելու ենք արդեն առանձին- առանձին օգնել բոլոր ուսանողներին»,- եզրափակեց ՀԽ Երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահը:
Նախորդող հրապարակումներ`
Հանրային խորհրդի անդամները խոստացել են պայքարել ուսման վարձերի թանկացման դեմ
Աշոտյան. Բուհերը վարձավճարների բարձրացման քայլին գնացել են պարտադրված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան