Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի բացառել Նյու Յորքում Բարաք Օբամայի հետ հանդիպման հավանականությունը
«Իրանը երբեք նպատակ չի ունեցել միջուկային զենք ստեղծել»,-այդ մասին իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը, ամերիկյան «ԷնԲիՍի» հեռուստաալիքին տված հարցազրույցում, լրագրողի այն հարցին, թե Իրանը ե՞րբ որոշում կկայացնի միջուկային զենք ստեղծել, մասնավորապես պատասխանել է. «Իրանը ոչ մի հանգամանքում չի հետապնդում զանգվածային ոչնչացման, այդ թվում՝ միջուկային զենք ստեղծել: Մենք երբեք նպատակ չենք ունեցել և չունենք միջուկային զենք ստեղծել: Իրանը միջուկային էներգիան խաղաղ նպատակով օգտագործելու կողմնակից է»:
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի կողմից Սիրիայի վրա ռազմական հարձակման որոշումը առկախելը Վաշինգտոնի թուլության նշան է, Իրանի նախագահը պատասխանել է. «Մենք պատերազմելն ենք համարում թուլության նշան: Յուրաքանչյուր կառավարություն, որը խաղաղություն հաստատելու որոշում է կայացնում, մեր կողմից հարգանքի է արժանի»:
Իրանի նախագահը, անդրադառնալով Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում իր և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման հավանականությանը, նշել է. «Օրակարգում Օբամայի հետ հանդիպման հարց ընդգրկված չէ, սակայն քաղաքանության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է, իհարկե, դա կապված կլինի ի հայտ եկող հանգամանքներից»:
Հիշեցնենք, որ նախօրեին ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն արդեն մեկնել է Նյու Յորք: Նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ կունենա սեպտեմբերի 24-ին:
Նախորդող հրապարակում՝
Բարաք Օբաման հաստատել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին նամակ է ուղարկել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում