Իրանցի պաշտոնյան Ադրբեջանին հորդորում է Նիզամի Գյանջավիի խնդրին նայել մշակութային հայացքով
«Ադրբեջանի կողմից Նիզամի Գյանջավին որպես ադրբեջանական գրող ներկայացնելու փաստն Իրանի ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում է»,-այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի Մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ալի Նաջաֆին:
Իրանցի պաշտոնյան, անդրադառնալով իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիի նկատմամբ Ադրբեջանի ցուցաբերած հավակնություններին, մասնավորապես նշել է. «Շուրջ երկու շաբաթ առաջ Իրանի ԱԳՆ-ն հետամուտ է եղել խնդրին, հուսով ենք, որ ադրբեջանական կողմը այդ խնդրին կնայի մշակութային հայացքով»:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը, Նիզամի Գյանջավիի ժառանգության հանդեպ Ադրբեջանի կատարած գործողությունները հակամշակութային էր որակել և հավելել. «Այն, ինչն ադրբեջանցիները մշակույթի անվան տակ իրականացնում են, հակամշակութային գործողություններ են: Եթե Նիզամի Գյանջավիի բանաստեղծությունները թարգմանվում են թուրքերեն՝ պահպանվելով պարսկերեն բնօրինակը, ապա դա գնահատելի գործ է, իսկ եթե թարգմանության արդյունքում ոչնչացվում է ինքնությունը, ապա դա հակամշակութային գործողություն է»:
Նախորդող հրապարակումներ՝
Միջազգային կառույցները պետք է կանխեն հարևան ազգերի մշակույթը յուրացնելուն ուղղված Ադրբեջանի քայլերը. Իրանագետ
Իրանցի պատմաբան. Ներկայիս Ադրբեջանը Իրանի մաս է կազմել, իսկ Գյանջան եղել է Անուշիրվան թագավորի ամառային նստավայրը
Իրանի դեսպանը Գյանջավիի պարսկերեն ստեղծագործությունները ադրբեջաներենով փոխելու Բաքվի քայլը տարօրինակ է համարում
Իրան-ՅՈՒՆԵՍԿՕ ազգային հանձնաժողովի քարտուղարը Նիզամի Գյանջավիի հարցով բողոք է ներկայացրել Ադրբեջանի իր գործընկերոջը
Իրանի ԱԳՆ-ն Նիզամի Գյանջավիի ժառանգության հանդեպ Ադրբեջանի կատարած գործողությունները հակամշակութային է որակել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում