ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է բրիտանացի խորհրդարանականներին
Սեպտեմբերի 18-ին ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի անդամներ Սթիվեն Փաունդին և Ջոն Ուիթինգդեյլին:
ԼՂՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել բրիտանացի խորհրդարանականների հետաքրքրությունը Արցախի Հանրապետության հանդեպ:
Հանդիպման ընթացքում Կ.Միրզոյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացը և Ադրբեջանի ու Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման ներկա փուլը: Անդրադարձ է կատարվել նաև մի շարք տարածաշրջանային հարցերի:
Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում