«Տաշիր». Ստեփանակերտի հիվանդանոցը կառուցված է, մյուս ծրագրերն ընթացքի մեջ են
ՌԴ մայրաքաղաքում տեղի ունեցավ Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցական համալիրի կառուցման մեջ ֆինանսական շատ մեծ ներդրումներ է ունեցել «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Այս մասին հայտնում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի հաղորդմամբ, շուտով Ստեփանակերտում կսկսի գործել նոր հանրապետական հիվանդանոցը, որի կառուցման համար Կարապետյանների ընտանիքը ներդրել է շուրջ 30 մլն դոլար: Մոտ տասը հազար քմ տարածք ունեցող այս հիվանդանոցը տարածաշրջանում յուրահատուկ է իր ճարտարապետական և շինարարական լուծումներով, ինչպես նաև գերժամանակակից կահավորմամբ ու սարքավորումներով: Հիվանդանոցն ունի նաև ստորգետնյա հատված:
«Մինչ Ստեփանակերտի հիվանդանոցը հանդիսավորությամբ իր դռները կբացի, մեծ թափով ընթանում են Վանաձորի մարզային նոր կառուցվելիք գերժամանակակից առողջապահական համալիրի շուրջ 3500 քմ տարածքով ծննդատան շինարարական աշխատանքները, որոնք ևս ամբողջությամբ ֆինանսավորվում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, հիմնադրամը մեծածավալ ծրագրեր է իրականացնում նաև Հայոց հավատքի տաճարում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Մասնավորաբար, հիմնովին, ընդհուպ ամրացումները, նորոգվում է Վեհարանի շենքը, որն ունի ավելի քան 100 տարվա պատմություն և ժամանակին կառուցվել է հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով: Միևնույն ժամանակ ավարտին են մոտենում Մայր Աթոռի հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքները:
Տաշիր քաղաքում Կարապետյանների շնորհիվ կկառուցվի նոր, ժամանակակից մանկապարտեզ` նախկին կիսավեր, վթարային մանկապարտեզի փոխարեն: Ծննդատան, Վեհարանի, հանդիսությունների սրահի և մանկապարտեզի շինարարական աշխատանքների համար ևս Կարապետյանների ֆինանսավորումը կկազմի մի քանի տասնյակ միլիոն դոլար: