«Washington Post». Ադրբեջանում նախագահական ընտրություններից 3 շաբաթ առաջ լրագրող է ձերբակալվել
Ադրբեջանում նախագահական ընտրություններից 3 շաբաթ առաջ լրագրող է ձերբակալվել: Այս մասին գրում է «Washington Post»-ը:
Բաքվի դատարանը վճռել էր, որ ադրբեջանցի անկախ լրագրող Փարվիզ Հաշիմլին, որը սեպտեմբերի 17-ին ձերբակալվել էր, պետք է երկու ամիս անցկացնի նախնական կալանքի տակ:
Հաշիմլին մեղադրվում է ապօրինի ատրճանակ պահելու մեջ: Նրա փաստաբանը հայտարարում է, որ իր հաճախորդը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները և վստահ է, որ ձերբակալությունը կապված է իր լրագրողական գործունեության հետ:
Հաշիմլին աշխատում էր որպես «moderator.az» կայքի (որը լուսաբանում է ինչպես Ադրբեջանի իշխանությունների, այնպես էլ ընդդիմության գործունեությունը) լուրերի բաժնի տնօրեն: Բացի լրագրությունից՝ նա զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ, մասնավորապես՝ «Քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական միավորման ղեկավարն է:
Նշենք, որ Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա